Գարուն ա

հայկական ժողովրդական երգ

Գարուն ա կամ Գարուն ա, ձուն ա արել, հայկական ժողովրդական երգ[1], պահպանվել է Կոմիտասի մշակմամբ։ Կոմիտասի խմբերգային համերգների՝ Էջմիածնի շրջանի պահպանված ծրագրերում «Գարուն ա» երգը հանդիպում է առաջինը 1903 թվականին[2]։ Երգը առաջին անգամ հիշատակվել է Կոմիտաս վարդապետի և իր ընկերոջ՝ Մանուկ Աբեղյանի 1903 թվականին խմբագրած «Հազար ու մի խաղ» ժողովածուում[3], որը հրատակվել է ժողովածուի առաջին հիսուն երգերի կազմում 1904 թվականին[4], որտեղ միայն տեքստերն են եղել։

«Գարուն ա»
Կոմիտասի երգը
Թողարկված1903
Ժանրժողովրդական երաժշտություն
Լեզուհայերեն
Տևողություն1 րոպե 45 վայրկյան
Հեղինակժողովրդական

Բառեր խմբագրել

Գարուն ա, ձուն ա արել,
Վա՛յ, լե, լե, վա՛յ, լե, լե,
Վա՜յ, լե, լե, լե, լե.

Իմ յարն ինձնից ա սառել։
Ա՛խ, չորնա՛, վա՛խ, ա՛յ յար,
Չար մարդու լեզուն։

Քամին փչում ա պաղ-պաղ,
Լերդ ու թոքս անում ա դաղ։

Յա՜ր, ինձ բեմուրազ արիր,—
Սերըդ ինձնե զատ արիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոմիտաս Վարդապետ (1912). Հայ Գեղջուկ Երգեր, գրի առավ և դաշնակեց Կոմիտաս Վարդապետ №. 23-32. Լայպցիգ: Breitkopf und Härtel. էջ 30.
  2. Խմբագիր՝ Ռոբերտ Աթայան (1960). Կոմիտաս, երգերի ժողովածու. Երևան: Հայպետհրատ, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի կողմից.
  3. Կոմիտաս վարդապետ, Մանուկ Աբեղյան (1904). Հազար ու մի խաղ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Կոմիտաս (2015). Հազար ու մի խաղ (PDF). Երևան: «Կուլտուրալ ռենեսանս» հիմնադրամ. էջ 208. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.