Գարի Մեդել

չիլիացի ֆուտբոլիստ

Գարի Ալեքսիս Մեդել Սոտո (իսպ.՝ Gary Alexis Medel Soto, օգոստոսի 3, 1987(1987-08-03)[1][2][3], Սանտյագո, Չիլի), չիլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս իտալական Սերիա A-ի Ինտեր Միլան ֆուտբոլային ակումբում՝ կիսապաշտպանի, երբեմն նաև պաշտպանի դիրքում։

Գարի Մեդել
իսպ.՝ Gary Medel
Գարի Մեդելը Չիլիի հավաքականի մարզաշապիկով
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գարի Ալեքսիս Մեդել Սոտո
Ազգությունը չիլիացի
Քաղաքացիությունը Չիլի Չիլի
Մականուն El Pitbull
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1987 (37 տարեկան)
Ծննդավայր Սանտյագո, Չիլի
Հասակ 1.71
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ինտեր Միլան
Համար 17

Նրան տրված է «չիլիական պիտբուլ» մականունը։ 2007 թվականից մինչ օրս հանդես է գալիս Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականում, հավաքականի կազմում երկու անգամ մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություններին։

2015 թվականին հավաքականի կազմում հաղթել է Կոպա Ամերիկային, որը հյուրընկալել էր հենց Չիլին։

Ակումբային կարիերա

խմբագրել

Վաղ կարիերա

խմբագրել

Մեդելը միացել է Կաթոլիկ Յունիվերսիդադին 12 տարեկան հասակում։ Նրա երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մարիո Լեպեն նրան տեղափոխել է ավագների շարքերը։

2009 թվականի հուլիսի 20-ին նաև միացել է Բոկա Խունիորսին 300,000 ԱՄՆ դոլար վարձավճարով։ Այս անդամագրությունը նա մեկնաբանեց իբրև երազանքի իրականացում։ Նա ասաց, որ խաղալու է մի ակումբում, որտեղ իր ակումբակիցները նախկինում եղել են իր կուռքերը։ Նա խաղալու է այնպիսի վաստակաշատ ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են արգենտինացի ֆուտբոլիստներ Խուան Ռոման Ռիկելմեն, Մարտին Պալերմոն, Սեբաստիան Բատալյան և այլք։

Սուպեր Կլասիկոյի ընթացքում, Մեդելի ակումբը 2010 թվականի մարտի 15-ին հաղթել է Ուրուգվայի Ռիվեր Փլեյթին։ Դրանից հետո նա տեղափոխվել է իսպանական Սևիլյա ֆուտբոլային ակումբ։

Սևիլյա ֆուտբոլային ակումբի կազմում

խմբագրել

Մեդելը Սևիլյա ֆուտբոլային ակումբին միացել է 2011 թվականի հունվարի 28-ին՝ € 3 միլիոն վարձավճարով։ Ակումբի հետ չիլիացի կիսապաշտպանը կնքել է չորսամյա պայմանագիր։

Նույն օրը՝ հունվարի 28-ին, ակումբ է տեղափոխվել նաև խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը և նա իր տեղը զիջելով խորվաթ ֆուտբոլիստին, սկսել է հանդես գալ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Ակումբ տեղափոխվելու կապակցությամբ Մեդելը ասել է.

  Ես ուրախ եմ, որ այստեղ եմ և հույս ունեմ, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա։ Ես մի ֆուտբոլիստ եմ, որ իր սիրտը դնում է խաղադաշտում և հույս ունեմ, որ կնպաստեմ Սևիլյայի հաջողություններին
- Գարի Մեդել
 

Փետրվարի 12-ին նա կատարել է Լա Լիգայի իր դեբյուտը՝ Սևիլյայի կազմում։ Այդ խաղում նա խաղացել է ամբողջ 90 րոպե, սակայն Սևիլյան պարտվել է Ռասինգ Սանտանդերին 2-3 հաշվով։

Լա Լիգայում Մեդելի մասնակցությամբ նշանավոր հանդիպումներից էր մարտի 12-ին կայացած «Բարսելոնա-Սևիլյա» հանդիպումը։ Սևիլյայի կազմում միակ գոլի հեղինակ է դառնում հենց Մեդելը, սակայն Լիոնել Մեսսին հավասարեցնում է հաշիվը և խաղն ավարտվում է 1-1 հաշվով։

Քարդիֆ Սիթի և Ինտերնացիոնալ Միլան

խմբագրել

2013 թվականի օգոստոսի 11-ին անգլիական Քարդիֆ Սիթի ֆուտբոլային ակումբը հաստատել է, որ իրենք պատրաստ են ընդունել Գարի Մեդելին Պրեմիեր Լիգայում։

Գարի Մեդելի համար անգլիական ակումբը պատրաստ էր վճարել £ 11 մլն՝ չորս տարի գործարքի դիմաց։ Նա իր դեբյուտն ակումբում կատարել է օգոստոսի 17-ին և իր առաջին հանդիպումն անցկացրել Վեսթ Հեմ Յունայթեդի դեմ։

Խաղն ավարտվել է Մեդելի ակումբի պարտությամբ՝ 3-2 հաշվով։ Մեդելը խաղացել է հանդիպման ամբողջ 90 րոպեն և ստացել «խաղի մարդ» կոչումը։

Անգլիական Պրեմիեր լիգայում կնքված պայմանագրի լրանալուց հետո, Գարի Մեդելը £ 10 մլն վճարի դիմաց 2014 թվականի օգոստոսի 9-ին տեղափոխվում է Իտալական Սերիա A-ի Ինտեր Միալն ֆուտբոլային ակումբ։

Ինտեր Միլանի տնօրինության կողմից տրված վարձավճարը եղել է £ 1 մլն պակաս Քարդիֆի տված գումարից։ Իտալական Սերիա A-ում իր դեբյուտը Մեդելը կատարել է օգոստոսի 3-ին մրցելով Թուրինյան ակումբի դեմ։ 90 րոպե հանդիպումից հետո խաղատախտակին զրոներ էին։

Ծանոթագրություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարի Մեդել» հոդվածին։