Գարիբալդիի կամուրջ

կամուրջ Հռոմում

Գարիբալդի կամուրջ (իտալ.՝ Ponte Garibaldi), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Դե Չենչի բուլվարը Ջուզեպպե Ջիոակինո Բելլի հրապարակին Ռեգոլա և Տրաստևերե շրջաններում[2]։

Գարիբալդիի կամուրջ
ԱնունովՋուզեպպե Գարիբալդի
Երկիր Իտալիա
ՏեղանքRoma Capitale?
Տեսակկամուրջ
Հատում էՏիբեր
ՃարտարապետAngelo Vescovali?
Երկարություն120 մետր
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

 

Կամուրջը նախագծել է ճարտարապետ Անջելո Վեսկովալին, և այն կառուցվել է 1884-1888 թվականներին։ Նվիրվել է Ջուզեպպե Գարիբալդիին՝ «Երկու աշխարհների հերոսին»։ 1959 թվականին կամուրջն ընդլայնվում է, որպեսզի հեշտացվի քաղաքի ընդարձակումը Տրաստևերեի ուղղությամբ[3]։

Կամուրջն ունի երկու մետաղական կամար, և երկու հիմնասյուն՝ պատված տրավերտինով։ Երկարությունը կազմում է 120 մետր։

Տրանսպորտ խմբագրել

Կամուրջը երթևեկելի է։ Նրանով անցնում են 8-րդ տրամվայն ու H, 780 e 781 ավտոբուսները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  2. Rendina & 500.
  3. Ravaglioli & 53.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ravaglioli, Armando (1997). Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive. Rome: Tascabili Economici Newton. ISBN 88-8183-670-X.
  • Rendina, Claudio (2005). Enciclopedia di Roma. Rome: Newton Compton Editori. ISBN 88-541-0304-7.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարիբալդիի կամուրջ» հոդվածին։