Գարեգին Նժդեհի հուշարձան (Մարտունի)
Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ ռազմական և պետական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի շրջկենտրոն Մարտունի քաղաքում[1][2]։ Հեղինակը՝ քանդակագործ Արմեն Պետրոսյանն է[1]։
Գարեգին Նժդեհի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան և Կիսանդրի |
Քանդակագործ | Արմեն Պետրոսյան[1] |
Ստեղծում | 2020 |
Բացում | սեպտեմբեր, 2020[1] |
Երկիր | Արցախ |
Քաղաք | Մարտունի[1] |
Բնակավայր | Մարտունու շրջան |
Փողոց | Գարեգին Նժդեհի փողոց[1][2] |
Հասցե | Գարեգին Նժդեհի փողոց |
Պատվիրատու | Արթուր Խաչատրյան[1] |
Հիմնական թեմա | Գարեգին Նժդեհ |
Ներկա վիճակ | ապամոնտաժվել է |
պատկերված են
|
Պատմություն
խմբագրել2020 թվականի մայիսի 18-ին Մարտունու քաղաքապետի տեղակալ Էդիկ Ավանեսյանը հայտնում է, որ «Ֆերզիտ» շինարարական ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի մտահղացմամբ և ֆինանսավորմամբ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում կտեղադրվի Գարեգին Նժդեհի կիսանդրին[1]։ Կիսանդրին տեղադրվում է Գարեգին Նժդեհի փողոցում[2], որտեղ նախկինում եղել է Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակին նվիրված հուշարձանը, որը, սակայն, տարիների ընթացքում քանդվել է[1]։ Կիսանդրու շինարարական աշխատանքները սկսվել են 2020 թվականի սկզբից[1]։ Հեղինակը քանդակագործ՝ Արմեն Պետրոսյանն է[1]։
Էդիկ Ավանեսյանը տեղեկացնում է, որ բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերին[1]։ Արձանի տեղադրումը տեղի է ունենում 2020 թվականի սեպտեմբերի 26-ին[2]։
Հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ կեղծ լուրեր
խմբագրել2021 թվականի փետրվարին սոցիալական կայքերում ու լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց Ադրբեջանի պահանջով» գրությամբ լուսանկար, որն, ըստ ամենայնի, նկարահանվել էր արձանի տեղադրման պահին, որտեղ կառուցված էր միայն պատվանդանը, իսկ բուն հուշարձանը դեռ տեղադրված չէր[2]։ Նժդեհի հուշարձանի շուրջ աղմուկը սոցիալական մեդիադաշտում բարձրանում է այն բանից հետո, երբ Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում հայտարարում է, թե «ադրբեջանցիները` թուրքերի ու ռուսների համաձայնությամբ և դրդմամբ, հասել են նրան, որ Գարեգին Նժդեհի արձանը պիտի ապամոնտաժվի»[2]։
Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հայտարարում է, որ «Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։ Արձանը տեղադրվել է 2020-ի սեպտեմբերի 26-ին։ Դեռ վրան աշխատանքներ կան անելու։ Վարպետներն աշխատում են, որևէ պահանջ, հարց արձանը հանելուն այս պահին չկա»[2]։
Հուշարձանի ապամոնտաժման լուրը հերքում է նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակից Նվեր Դադասյանը[2]։
Հուշարձանի ապամոնտաժում
խմբագրելՀուշարձանը ապամոնտաժվել է տեղացի հայերի կողմից 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժման և Արցախի բնակչության էթնիկ զտումների ժամանակ[3]։
Հեղինակներ
խմբագրել- Քանդակագործ` Արմեն Պետրոսյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Մարտունիում կտեղադրվի Գարեգին Նժդեհի կիսանդրին». artsakhpress.am. 2020 թ․ մայիսի 18. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Նժդեհի հուշարձանը Մարտունիում կանգուն է. քաղաքապետը պատմել է իրականությունը. տեսանյութ». artsakhpress.am. 2021 թ․ փետրվարի 12. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Վախեցանք ճամփին թուրքերը դհոլներս խլեն. արցախցի դհոլահար զույգ եղբայրները պատուհանագոգին էին «դհոլ նվագում»». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.