Գարեգին Զարպհանալյան

հայ բանասեր, թարգմանիչ
(Վերահղված է Գարեգին Զաբհանալյանից)

Գարեգին Զարպհանալյան (Զարբհանալյան, դեկտեմբերի 4, 1827(1827-12-04), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 13, 1901(1901-02-13), Վեդի, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ բանասեր, մատենագետ, գրականագետ, պատմաբան, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1848 թվականի հունվարի 17-ից։

Գարեգին Զարպհանալյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1827(1827-12-04)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 13, 1901(1901-02-13) (73 տարեկան)
Մահվան վայրՎեդի, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի
Մասնագիտությունթարգմանիչ, բանասեր, գրականագետ, պատմաբան և գրող

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկի Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը, հմտացել անտիկ լեզուների մեջ, խորապես ուսումնասիրել հայ հին գրականությունը։ Եղել է ուսուցիչ վանքի դպրոցում, միաժամանակ պատրաստել ուսումնական մի շարք ձեռնարկներ։ 1850-ականների սկզբներից «Բազմավեպում» հրատարակել է պատմա-բանասիրական հոդվածներ։ 1856 թվականին Վենետիկում լույս է տեսել նրա «Պատմություն մատենագրության հունաց, հռոմայեցվոց» գիրքը, որը հանդիսացել է դասագիրք հայկական դպրոցների համար։ 1865 թվականին հրատարակել է «Պատմություն հայկական հին դպրությանց» գիրքը, որի Բ տպագրությունը, բարեփոխված և ճոխացած, լույս է տեսել 1886 թվականին, Գ տպագրությունը՝ 1897 թվականին։ Մի քանի տպագրության է արժանացել նաև նույն աշխատության Բ հատորը («Նոր մատենագրություն»)։ Նրա գրչին է պատկանում նաև «Պատմություն մատենագրության միջին և նոր դարուց յարևմուտս» երկհատոր ձեռնարկը, որը լույս է տեսել 1874 թվականին։ Ուշագրավ աշխատություններից պետք է համարել «Հայկական մատենագիտությունը», որը լույս է տեսել 1883 թվականին և հանդիսանում է այբբենական ցուցակ՝ տպագրության գյուտից մինչև 1880-ականները հրատարակած հայերեն գրքերի։ Գրեթե նույնպիսի բնույթ ունի «Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց» աշխատությունը, որտեղ ժամանակագրական կարգով տրվում են IV-XIII դարերում օտար լեզուներից կատարված թարգմանությունները։ Դարձյալ նույնպիսի աշխատություն է «Պատմություն հայկական տպագրության» գիրքը (1895), որտեղ խոսվում է հայկական տպարանների մասին, սկզբից մինչև նոր ժամանակները (Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Ռուսաստան, Պարսկաստան, Թուրքիա և այլն)։ Կատարել է նաև թարգմանություններ[1][2]։

ԱշխատություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 327-328 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 662