Գավառուհին (ֆիլմ, 2011)

«Գավառուհին» (անգլ.՝ Hick), ռեժիսոր Դերիկ Մարտինի կինոկատակերգություն, դրաման նկարահանված Անդրեյ Պորտեսի համանուն վեպի հիման վրա: Պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ 2011 թվականի սեպտեմբերի 10-ին[9]: Ֆիլմը նաև հիմնված է իրական փաստերի վրա:

Picto infobox cinema.png
Գավառուհին
անգլ.՝ Hick
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…], հումորային դրամա, հասունացման պատմություն և զենքով աղջիկներ
Թվական2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴերիք Մարտինի[1][4][5][…]
Սցենարի հեղինակԱնդրեա Փորթս և Դերիք Մարտինի[6]
ԴերակատարներՔլոե Գրեյս Մորեց[4][5][7][…], Ջուլիետ Լևիս[4][5][7][…], Բլեյկ Լայվլի[4][5][7][…], Ալեք Բոլդուին[7][8], Ռորի Կալկին[4][7][3], Էդի Ռեդմեյն[4][5][7][…], Էնսոն Մաունթ[4][7], Շոն Սայփս[7], Ռեյ Մաքինոն[4][7][8], Դեյվ Վեսկիո[4][7], բոբ Ստեպենսոն[4][7], Ջոդի Թոմփսոն[4][7] և Ռոբերտ Բեյքեր[7]
ՕպերատորՖրենկ Գոդվին
ԵրաժշտությունԲոբ Դիլան
Պատմվածքի վայրՀյուսիսային Կարոլինա
Նկարահանման վայրՀյուսիսային Կարոլինա
Տևողություն99 րոպե

ՍյուժեԽմբագրել

Նեբրասկից 13-ամյա աղջիկը` Լուլին (Քլոյե Մորեց), ով շատ ժամանակ էր անցկացնում նկարելով և երևակայելով, որոշելով գնալ Լաս Վեգաս փախչում է իր հարբեցող ծնողներից, տանելով իր հետ իր ատրճանակը, որը նվեր էր ստացել իր 13-րդ տարեդարձին: Նա հանդիպում է խարդախ Գլենդին (Բլեիկ Լայվլի), ով վերցնում է իրեն իր հետ և օգտագործում որպես գողությունների մասնակից: Այս ամենից առաջ Լուլին հանդիպում է Էդիին (Էդի Ռեդմեին), ով կաղ էր և ինչպես Լուլիին էր թվում հետապնդում էր իրեն: Սակայն, հետո պարզվում է, որ նա հետապնդում է Գլենդին` ում կրքոտ սիրահարված էր, բայց Գլենդը չէր համակրում նրան, քանի որ նա կաղ, աղքատ բեռնատարի վարորդ էր: Ավելի ուշ Էդին սիրահարվում է Լուլիին և երբ Լուլին մերժում է լինել իր հետ նա առևանգում է Լուլիին: Սթափվելով` Լուլին իրեն գտնում է մահճակալին կապված և հասկանում է, որ փախչելն անհնար է: Ավելի ուշ Էդին տուն է գալիս և հիշեցնում է նախորդ գիշերվա պատահածի մասին և երդվում, որ այդպիսի բան այլևս չի կրկնվի: Արդյունքում Գլենդան մահանում է Լուլիի ատրճանակից, իսկ Լուլին սպանում է Էդիին: Բոն`տանտերը, որտեղ ամեն ինչ կատարվեց, որոշում է օգնել իրեն: Նա ատրճանակի փորձագետ է և խոստանում է այնպես անել, որ ասես կրկնակի սպանություն է տեղի ունեցել, իսկ երրորդ անձ ներկա չի եղել: Բոն նաև ասում է, որ Լոս Անջելեսում նա քույր ունի, ով միշտ ցանկացել է սեփական երեխա ունենալ` կարող է հոգ տանել Լուլիի մասին: Սակայն պարզվում է, որ Լուլին կարոտում է իր ծնողներին և որոշում է վերադառնալ տուն: Երբ Լուլին զանգում է իր մայրիկին, նա իմանում է, որ իր հայրը գնացել է, իսկ մայրը թքած ունի իր վրա: Ավտոբուսի մեջ նստելով, նա թերթում է իր ալբոմը և գտնում է նկար, որտեղ Բոն թողել էր իր քրոջ հասցեն: Լուլին առանց վարանելու ուղևորվում է Լոս Անջելես:

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել