Գաստելլո Գասպարյան

հայ բեմանկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գաստելլո Ավետիսի Գասպարյան (դեկտեմբերի 18, 1941(1941-12-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 18, 2015(2015-06-18), Երևան, Հայաստան)[2], հայ նկարիչ, բեմանկարիչ։ Հայաստանի վաստակավոր նկարիչ (2015)։

Գաստելլո Գասպարյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1941(1941-12-18)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 18, 2015(2015-06-18) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1966)
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Պարգևներ
Գաստելլո Գասպարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Գաստելլո Գասպարյանը ծնվել է Երևանում։ 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-2002 թվականներին եղել է Հայաստանի հեռուստաստուդիայի բեմադրող նկարիչը։ Բեմադրություններ է ձևավորել Երևանի տիկնիկային թատրոնում, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Գավառի դրամատիկական թատրոններում։ Ձևավորել է նաև 40-ից ավելի հեռուստաներկայացումներ[3]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Գրաֆիկական աշխատանքներ խմբագրել

  • «Հռիփսիմե», 1984
  • «Զոհվածներին», 1985
  • «Արարատ», 1986
  • «Մերկություն», 2001
  • «Դոն Կիխոտ», շարք, 2001

Պարգևներ խմբագրել

  • Համամիութենական փառատոնի առաջին մրցանակ (Եղիշե Չարենցի «Երկրի Նաիրի» հեռուստաներկայացման ձևավորման համար), Ռիգա, 1982
  • ՀՀ վաստակավոր նկարիչ, 2015

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1995, 1997, 1998, 2009[5]), Փարիզում (2002)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5195
  2. «Մահացել է նկարիչ Գաստելլո Գասպարյանը». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Baghdasaryan, Aram. «AV Production - Գաստելլո Գասպարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «Նկարչի տանը բացվեց Գաստելլո Գասպարյանի անհատական ցուցահանդեսը». Արմենպրես. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.