Սերգեյ Գասպարյան
հայ նկարիչ
(Վերահղված է Գասպարյան Սերգեյից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գասպարյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Գևորգի Գասպարյան (նոյեմբերի 7, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, խեցեգործ։
Սերգեյ Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1937 (86 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրել1959 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ինստիտուտի խեցեգործության բաժինը, 1967 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի ինստիտուտի խեցեգործության և ապակու բաժինը։ 1968-2002 թվականներին աշխատել է Երևանի «Հայբյուրեղապակի» գործարանում։
Գասպարյանի բյուրեղապակյա ծաղկամանները և այլ աշխատանքները նպաստել են հայկական բյուրեղապակու լայն ճանաչմանը։ Հեղինակ է նաև գեղանկարչական աշխատանքների։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Մաշտոց» շարք, ՀԱՊ, 1970-1974 թթ.
- «Գայանե» սպասք-կոմպոզիցիա, 1974 թ.
- «Անուշիկ», 1978 թ.
- Երևան», 1984 թ.
Գեղանկարչական աշխատանքներ
խմբագրել- «Երկաթգիծ», 1961 թ.
- «Աղջկա գլուխ», 1984 թ.
- «Տղայի գլուխ», 1985 թ.
- «Ինքնադիմանկար», 1995 թ.
- «Հայրենիք», 2000 թ.
- «Արարատ», 2000 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սերգեյ Գասպարյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.