Արմեն Գասպարյան
(Վերահղված է Գասպարյան Արմենից)
Արմեն Գասպարյան (հոկտեմբերի 23, 1970, Լենինական, Հայկական ԽՍՀ), հայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1994) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Ոճ(եր) | վավերագրական ֆիլմ |
IMDb | ID ID 4303990 |
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Գասպարյանը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 23-ին Լենինականում։ Ավարտել է Ս․ Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը։ Սովորել է նաև Կումայրի-Փյունիկ 21-րդ դար կինոստուդիայում։ Ավարտել է Գյումրիի կինոռեժիսուրայի դասընթացները (Ալբերտ Մկրտչյանի արվեստանոց), իսկ 1994 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) սցենարական դասընթացները (Վալենտին Չյորնիխի արվեստանոց)[1]։
2008 թվականին ստաժավորվել է Գերմանիայի Արենսհոպ քաղաքի Kunstler Haus Lukas ընկերությունում[1]։
Մի քանի փաստագրական հեռուստատեսային և կինոֆիլմերի հեղինակ է։ Ստացել է մի շարք եվրոպական միջազգային կինոփառատոների մրցանակներ[1]։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Փաստագրական ֆիլմ |
---|---|
2011 | Հայկական հաց |
2008 | Իմ եղբայրը եպիսկոպոս է |
2004 | Ռուսական անուն |
2003 | Սուրբ ծննդի տարածքը |
2002 | Ռեստավրատորների ժամանակագրությունը |
1999 | Խավարման վկաները |
1995 | Պատարագ |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2011 | Վերջին նոյեմբերը (անավարտ) |
2011 | Հայկական հաց |
1999 | Խավարման վկաները |
Պրոդյուսեր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2011 | Հայկական հաց |
1999 | Խավարման վկաները |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Армен Гаспарян». kino-teatr.ru. 2011 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.