Գասբեկի ամրոց

թանգարան Բելգիայում

Գասբեկի ամրոց (հոլ.՝ Kasteel van Gaasbeek), գտնվում է Լեննիկ կոմունայում, Բրյուսելից հարավ-արևմուտք (բելգիական Ֆլամանդական Բրաբանտ նահանգում)[2]։ Ամրոցին կից գտնվում է արհեստական լճերի կասկադը, բնական այգիներ։

Գասբեկի ամրոց
Նկարագրություն
Տեսակշատո և թանգարան
ՏեղագրությունԳաասբեեկ[1]
ՀասցեKasteelstraat 40[1]
Վարչական միավորԼենիկ
Երկիր Բելգիա[1]
Կազմված է մասերիցMuseumtuin van Gaasbeek?
Կառուցված1236
Անվանված էԳաասբեեկ
Ճարտարապետական ոճՎերածնունդ
Ընթացիկ
սեփականատեր
Ֆլամանադախոս համայնք
Կայքkasteelvangaasbeek.be(նիդեր.) և kasteelvangaasbeek.be
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Gaasbeek Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Գասբեկի ամրոցը առաջին անգամ կառուցել են մոտավորապես 1236 թվականին, Գոտֆրիդ Լուվենսկու կողմից, Ֆլանդրիա և Էնո հարևաններից պաշտպանվելու նպատակով։ Մինչև Ֆրանսիակաան հեղափոխությունը ամրոցը հանդիսանում էր Գասբեկ կոմսերի տոհմական տունը։ Կոմսերից մեկը բրյուսելյան բնակչությանը տրամադրեց իր դեմ, ինչի հետևանքով 1388 թվականին քաղաքացիները քանդեցին ամրոցը։ 16-րդ դարի սկզբին Գորն կոմսերը ամրոցի փլատակների վրա հիմնեցին նոր ամրոց. 16-րդ դարի կեսերին այն պատկանում էր կոմս Էգմոնտին։ 1695 թվականին Պֆալցի համար մղվող պատերազմի ժամանակ, ամրոցը կողոպտվեց ֆրանսիական բանակի կողմից։

1887-1889-ական թվականներին ամրոցը վերակառուցվեց ճարտարապետ Շառլ Ալբերի կողմից, ստանալով ներկայիս տեսքը։ 1921 թվականին մարկիզ Վիսկոնտին, ամրոցի վերջին տիրուհին այն փոխանցեց Բելգիա պետությանը, 1924 թվականին այնտեղ թանգարան բացեցին[3], իսկ 1980 թվականին ամրոցը անցավ Ֆլամանադալեզու համայնքին։

Հավաքածու խմբագրել

Հավաքածուի հիմնական մաս են կազմում 15-16-րդ դարերի իրեր՝ մարկիզ Վիսկոնտիի հավաքածուից, ինչը ամրոցում ստեղծում է Վերածննդյնան դարաշրջանի մթնոլորտ։ 2004 թվականի ապրիլին բացվեց թանգարանային նոր թև, որտեղ ի թիվս այլ իրերի ցուցադրվում է Վիսկոնտիի յուրահատուկ սանհանգույցը, 19-րդ դարի երկրորդ կեսին վերագրվող իրերով, պարբերաբար անցկացվում է Guerlain բույրերի դեգուստացիա, վերջինս հանդիսանում է թանգարանի հովանավորը։ Թանգարանի արխիվում պահվում է 13-17-րդ դարերին պահտկանող փաստաթղթեր։

Ամրոցի թանգարանը և այգին այցելուների համար բաց են ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 4-ը։ Այգին հասանելի է այցելուների համար միայն կազմակերպված խմբերով զոբոսավարի ուղեկցությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://erfgoedkaart.be/?id=9017
  2. «Castelo de Gaasbeek» (ֆրանսերեն). data.bnf.fr. Վերցված է 19 de dezembro de 2019-ին.
  3. «Kasteel van Gaasbeek - meest romantisch kasteel van Vlaanderen». www.kasteelvangaasbeek.be. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գասբեկի ամրոց» հոդվածին։