Գառնի խառնարան
Գառնի խառնարան, խառնարան Մարս մոլորակի վրա[1]։ Ըստ ՆԱՍԱ-ի այս խառնարանում են հայտաբերվել ջրի հետքեր (2015 թվական, սեպտեմբերի 29)[2][3]։ ՆԱՍԱ-ն և ԱՄՆ երկրաբանական ծառայությունը խառնարանն այդպես են կոչել 2015 թվականի ապրիլի 24-ին։ Մարսի վրա՝ Գառնի խառնարանի լանջերին, պարբերաբար մի քանի հարյուր մետր երկարությամբ մուգ նեղ շերտեր են ի հայտ գալիս, որոնք ենթադրաբար ձևավորվում են հեղուկ աղի ջրի հոսքերից։ Տեղեկությունները ստացվել են Mars Reconnaissance Orbiter միջմոլորակային բազմաֆունկցիոնալ ավտոմատ կայանից՝ HiRISE տեսախցիկի ֆիքսած նկարի օգնությամբ։ Պատկերը ստեղծելիս կազմվել է տեղանքի եռաչափ համակարգչային մոդելը՝ թվային քարտեզ, որը կազմել են HiRISE խցիկից 2 անգամ ստացված ստերեոսկոպիկ տեղեկության հիման վրա, որից հետո պատկերը դրվել է մոդելի վրա։

Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտը և տիեզերքի թանգարանը։
Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտում Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ ստեղծվել են տիեզերական ուղեծրային աստղադիտարաններ, մոտ 40 տիեզերագնացներ այդտեղ են անցել իրենց նախաթռիչքային պատրաստումը։ 2001 թվականի հուլիսին Գառնիում՝ ինստիտուտի տարածքում բացվել է Տիեզերքի թանգարան, 2015 թվականի նոյեմբերին այդ թանգարանը՝ հարստացված վերաբացվել է Երևանում։ Թանգարանում ներկայացված են տիեզերական ծրագրերին Հայաստանի մասնագետների մասնակցությանը առնչվող նմուշներ, տիեզերքում օգտագործված սարքեր, փաստաթղթեր[4][5][6]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Garni,»։ planetarynames։ Վերցված է 24 april 2015
- ↑ «Dark, Recurring Streaks on Walls of Garni Crater,»։ nasa.gov։ Վերցված է 28 september 2015
- ↑ «NASA Confirms Evidence That Liquid Water Flows on Today’s Mars,»։ planetarynames։ Վերցված է 28 september 2015
- ↑ «crater in which water was found on mars named after garni armenia,»։ asbarez։ Արխիվացված է օրիգինալից 2 October 2015-ին։ Վերցված է 30 september 2015
- ↑ «Space Museum opens in Armenia's capital url=http://www.panarmenian.net/eng/news/201419/»։ panarmenian
- ↑ Garni space astronomy institute and space museum.(չաշխատող հղում)