Գառնիկ Մնացականյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Մնացականյան (նոյեմբերի 7, 1989, Ազատաշեն, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ազատ ոճի ըմբիշ, հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում։
Գառնիկ Մնացականյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | Հայ |
Մասնագիտացում՝ | ազատ ոճի ըմբշամարտ (57 կգ) |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 7, 1989 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ազատաշեն, Հայաստան[1] |
Մարզիչ(ներ)՝ | Արշակ Հայրապետյան, Գևորգ Վարդանյան |
165 սանտիմետր |
Վաղ տարիներ
խմբագրելԾնվել է 1989 թվականի նոյեմբերի 7-ին, Ազատաշեն գյուղում։ Նախ զբաղվել է թեքվանդոյով, հետո բռնցքամարտով։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 10 տարեկանից։ Սովորել է Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում[1]։
Կարիերա
խմբագրելԸմբշամարտում նորամուտը նշել է 2010 թվականին Ստեփան Սարգսյանի մրցաշարում։ Մնացականյանը մեծահասակների տարիքային խմբում Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների չի մասնակցել։ Սերբիայի վարկանիշային մրցաշարում նվաճել է օլիմպիական ուղեգիր[2]։ Մարզիչներն են՝ Արշակ Հայրապետյան, Գևորգ Վարդանյան, իսկ առաջին մարզիչը եղել է Անդրանիկ Հարոյանը[1]։
Անձնական կյանք
խմբագրելՄնացականյանը ամուսնացած է, ունի մեկ տղա։ Սիրում է կարդալ գրքեր[1]։ Ըմբիշը հանգիստ բնավորություն ունի, շատ խոսել չի սիրում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Տիգրան Մնացականյանը, ևս ազատ ոճային ըմբիշ է[2]։