Գառնիկ Միրզաբեկյան

քաղաքական գործիչ

Գառնիկ Ռազմիկի Միրզաբեկյան (դեկտեմբերի 11, 1960(1960-12-11), Բերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Գառնիկ Միրզաբեկյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1960(1960-12-11) (63 տարեկան)
ԾննդավայրԲերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Գառնիկ Միրզաբեկյանը ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 11-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ 1978 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և աշխատել կոլտնտեսությունում։

1979-1981 թվականներին ԽՍՀՄ Զինված ուժերում, հատուկ զորքերի ստորաբաժանման ռադիոհետախուզման համակարգում։

1981-1986 թվականներին սովորել է Գանձակի գյուղատնտեսական ինտիտուտում և ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում։ 1996-2000 թվականներին աշխատել է կոլտնտեսությունում։ 1988 թվականից կատարել է հատուկ հանձնարարություններ կամավոր ջոկատի կազմում։ Արցախյան պատերազմի ընթացքում ընդգրկվել է Պաշտպանության բանակի կազմում, մասնակցել մարտական գործողություններին։ 1992-2005 թվականի փետրվարին եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դասակի, այնուհետև` վաշտի հրամանատար, ապա՝ Հակաօդային պաշտպանության ծառայության պետի տեղակալ, վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ։

2005 թվականի հունիսի 19-ի թիվ 17 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2005 թվականից «Մագիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն է[3]։ Անկուսակցական է։

Ունի մայորի կոչում։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ խմբագրել

  • «Արիության համար» մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 17 հրամանագիր, 07.05.2007 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Միրզաբեկյան Գառնիկ Ռազմիկի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «ԼՂՀ համայնքի ավագանու 2015թ. սեպտեմբերի 13-ի հերթական ընտրություններ Քվեարկության նախնական արդյունքները» (PDF). cecnkr.am. 24.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել