Գառնիկ Հովհաննիսյան

հայ ազատամարտիկ

Գառնիկ Միքայելի Հովհաննիսյան (ապրիլի 27, 1964(1964-04-27), Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 1992(1992-06-13), Բուզլուղ, Արցախ), հայ ազատամարտիկ[1][2]։

Գառնիկ Հովհաննիսյան
Ծնվել էապրիլի 27, 1964(1964-04-27)
ԾննդավայրՄարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 13, 1992(1992-06-13) (28 տարեկան)
Մահվան վայրԲուզլուղ, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունազատամարտիկ

Կենսագրություն

խմբագրել

Գառնիկ Հովհաննիսյանը ծնվել է 1960 թվականի ապրիլի 27-ին Մարտակերտում։ Սկզբնական կրթությունը ստացել է Մարտակերտի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է մինչև 7-րդ դասարանը։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ Գառնիկը իր ուսումն շարունակել է Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցում։ 1978-1980 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, որը ավարտել է 1987 թվականին։ 1988 թվականին միացել է Արցախյան շարժմանը։ Լինելով ՀՅԴ անդամ՝ նա միացել է Կարոտ Մկրտչանի հրամանատարությամբ գործող ջոկատին, որի կազմում մասնակցել է Մանաշիդի, Էրքեջի, Բուզլուխի և այլ գյուղերի պաշտպանությանը։

Գառնիկ Հովհաննիսյանը անհետ կորել է է 1992 թվականի հունիսի 13-ին Բուզլուխում՝ 32 տարեկան հասակում՝ Բուզլուխի ինքնապաշտպանության ժամանակ։

Մրցանակներ

խմբագրել

Հայրենիքի պաշտպանության ժամանակ ցուցաբերած անձնական արիության համար Գառնիկ Միքայելի Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սխրանքդ՝ անմահության ճանապարհ». Հայրենյաց պաշտպան. June 4 2012.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան. Հայաստան. 2004.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)