Գառնիկ Գազանճյան (1886, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիս 1915, Մամախաթուն, Էրզինջանի մարզ, Թուրքիա), հայ անասնաբույժ։

Գառնիկ Գազանճյան
արմտ. հայ.՝ Գառնիկ Գազանճեան
Ծնվել է1886
ԾննդավայրԵրզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիս 1915
Մահվան վայրՄամախաթուն, Էրզինջանի մարզ, Թուրքիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլսի Անասնաբուժական վարժարան
Մասնագիտությունանասնաբույժ
ԱշխատավայրՕսմանյան բանակ

Ծնվել է 1886 թվականին Կարինի նահանգի Երզնկայի գավառի կենտրոն Երզնկա քաղաքում։ Ավարտել է Կարինի իդադիեն (միջնակարգ վարժարանը)։

1912 թվականին ավարտել է Կ. Պոլսի Անասնաբուժական վարժարանը։ 1913 թվականին աշխատել է որպես քաղաքապետարանի անասնաբույժ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականին, զորակոչվել է Օսմանյան բանակ։1915 թվականի մայիսի վերջին Դերջանում, լինելով զինվորական ծառայության մեջ, ի թիվս մի քանի հայ զինվորների, դաժանորեն սպանվել է թուրքերի ձեռքով՝ 29 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։