Գառնակերյանի տուն (Դոնի Ռոստով)

Գառնակերյանի տուն (ռուս.՝ Дом Гарнакерьяна), տուն Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ ապրել են բանաստեղծներ Աշոտ Գառնակերյանը, Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկոն և գրող Գեորգի Շոլոխով-Սինյավսկին։

Գառնակերյանի տուն
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1960
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն՝ Դոնի Ռոստով, Պուշկինի փողոց, 78։

Պատմություն խմբագրել

Տունը գտնվում է Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի փողոց, 78 հասցեում։ Կառուցվել է 1960 թվականին։ Այս տանը տարբեր ժամանակներում ապրել են բանաստեղծներ Աշոտ Գառնակերյանը (1960-1977)՝ Դոնի երկրամասին նվիրված բանաստեղծությունների հեղինակ, Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկոն (1960-1963)՝ մանկական բանաստեղծությունների հեղինակ, բնապատկերային քնարերգության վարպետ, և գրող Գեորգի Շոլոխով-Սինյավսկին (1960-1967)՝ Ռոստովում խորհրդային գրականության հիմնադիրներից մեկը։

Բանաստեղծ Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկոն ապրել է երկրորդ հարկում՝ 3-րդ բնակարան, 4-րդ բնակարանում ապրել է բանաստեղծ  Աշոտ Գառնակերյանը, իսկ երրորդ հարկի 6-րդ բնակարանում բնակվել է գրող Գեորգի Շոլոխով-Սինյավսկին։ Բոլոր աշխատասենյակների պատուհանները եղել են հարավային կողմում։

Բանաստեղծների աշխատասենյակների հուշային նկարագիրը չի պահպանվել, նախկին տեսքն ունի միայն գրող Գեորգի Շոլոխով-Սինյավսկու աշխատասենյակը։

1967 թվականին շենքի պատին փակցվել է հուշատախտակ, որի վրա գրված է.

 

Այս տանը 1960-1967 թվականներին ապրել և աշխատել է Գեորգի Ֆիլիպովիչ Շոլոխով-Սինյավսկին։

 

Նույն տեղում 1971 թվականին փակցվել է երկրորդ հուշատախտակը, որի վրա փորագրված է[1].

  Այս տանը 1960-1963 թվականներին ապրել և աշխատել է բանաստեղծ Ալեքսանդր Պավլովիչ Օլենիչ-Գնենենկոն։  

1978 թվականին փակցվել է երրորդ հուշատախտակը՝ հետևյալ տեքստով.

  Այս տանը 1960-1977 թվականներին ապրել և աշխատել է բանաստեղծ Աշոտ Գեորգիի Գառնակերյանը։  

Բանաստեղծ Ա. Գառնակերյանի հուշատախտակի վերևում տեղադրվել է հարթաքանդակ։

Ճարտարապետություն խմբագրել

Տունը չորսհարկանի է, կառուցված է աղյուսից՝ բարձր ցոկոլի վրա։ Շենքի ճակատի ճարտարապետագեղարվեստական նկարագիրը որոշել է ուղղանկյունաձև պատուհանատեղերի և 2-րդից 4-րդ հարկերի պատշգամբների ռիթմը։ Առկա են միջհարկային քիվ, ծոփորի վրա՝ բաց գույնի աղյուսից երկրաչափական նախշ։ Տան աջ մասում կա կամար, որը տանում է դեպի բակ, ձախից կցակառուցված հարևան շենքի հետ արանքում ևս մետաղյա ճաղավանդակով կամար է, որը տանում է դեպի տան ներքին բակ։ Շենքն ունի նկուղային տարածքներ։

Շինության հատակագիծն ուղղանկյունաձև է։ Նրա կոմպոզիցիոն առանցքը բնակարանների երկկողմ տեղաբաշխմամբ աստիճանավանդակն է։

Գրականություն խմբագրել

  • Гегузин И. Страницы ростовской летописи. - Ростов-н/Д., 1983. - С. 151 - 155, 158 - 160.
  • Писатели Дона. Библиографический указатель. - Ростов-н/Д, 1986.- С. 77 - 81, 244 - 245, 387

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել