«Գանձերի կղզին» (ռուս.՝ «Остров сокровищ»), խորհրդային ռեժիսոր Վլադիմիր Վայնշտոկի կինոֆիլմը[1], որը նկարահանվել է Ռ. Սթիվենսոնի համանուն վեպի մոտիվներով։ Ֆիլմը երկու անգամ (1960 և 1983 թվականներին) վերականգնվել է՝ խմբագրվել և վերահնչյունավորվել։

Գանձերի կղզին
ռուս.՝ Остров сокровищ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրգանձերի փնտրման ֆիլմ, վեպի էկրանավորում և ծովահենային ֆիլմ
ՀիմքԳանձերի կղզին
Թվական1937
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Վայնշտոկ
Սցենարի հեղինակՎլադիմիր Վայնշտոկ
ԴերակատարներԿապիտոլինա Վասիլևնա Պուգաչովա, Օսիպ Աբդուլով, Միխաիլ Կլիմով, Նիկոլայ Չերկասով, Միխայիլ Ցարյով, Նիկոլայ Միչուրին, Իոնա Բիյ-Բրոդսկի, Վլադիմիր Երշով, Պյոտր Գալաջեվ, Սերգեյ Մարտինսոն և Օսման Աբդուրախմանով
ՕպերատորՄիխայիլ Կիրիլով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
Պատմվածքի վայրԻռլանդիա
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ
Տևողություն93 ± 1 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը 1930-ական թվականների խորհրդային կինոարվեստի վառ նմուշ է, որը ստեղծվել է «համաշխարհային հեղափոխության» և «դասական պայքարի» գաղափարների ազդեցության ներքո։ Ֆիլմի իրադարձությունների մեկնաբանությունը արմատապես տարբերվում է «Գանձերի կղզի» գրքում շարադրված կանոնական տարբերակից. ֆիլմի հերոսները փորձում են գանձ գտնել՝ ֆինանսավորելու համար իռլանդական հակաբրիտանական ապստամբությունը[2]։ Ֆիլմի հեղինակների մոտեցումը գրական սկզբնաղբյուրին բանավեճի տեղիք է տվել մամուլի էջերում և կինեմատոգրաֆիայի ու Կենտկոմի ղեկավար աշխատողների նամակագրության մեջ։

XVIII դարի վերջ. Իռլանդացի ապստամբներին գումար է պետք զենք գնելու համար։ Ջեննին՝ գյուղական հյուրանոցի տիրուհու դուստրը և բժիշկ Լայվեսին՝ դավադիրների առաջնորդներից մեկը, ծովահեն Բիլլի Բոնսի թղթերի մեջ գտնում են Գանձերի կղզու քարտեզը։ Լայվեսին և կապիտան Սմոլլետն ընկերների հետ ներգրավում են վաշխառու Տրելոնիին, որ նրա գումարով նախապատրաստեն նավը։ Հարուստի կողմից ձեռք բերված «Էսպանյոլի» անձնակազմի շատ նավաստիներ, ինչպես պարզվում է, ծովահեններ են։ Ջեննին, որը գաղտնի սիրահարված է Լայվեսիին, տղայի հագուստ է հագնում և Ջիմի անվան տակ որպես յունգա աշխատանքի է ընդունվում նավում։

Գանձերի որոնման ժամանակ նողկալի Տրելլոնին անցնում է ծովահենների կողմը։ Հաղթահարելով մի շարք վտանգավոր արկածներ՝ բժիշկ Լայվեսին, Ջեննին (որը էլի աղջկա կերպար է ստացել) և նրանց ընկերները գտնում են գանձը։ Այդ ժամանակ Ջեննին գերի է ընկնում ծովահենների մոտ։ Նրան պահում են «Էսպանյոլում» Իսրայել Հենդսի և Ջորջ Մերիի հսկողության ներքո։ Ծովահենները կռվում են դանակներով, Հենդսն սպանում Մերրիին և հարձակվում Ջեննիի վրա, բայց վերջին պահին սպանվում է բժիշկ Լայվեսի գնդակից։ Հերոսները ձերբակալում են բոցման Ջոն Սիլվերին, սակայն նա դիմադրություն է ցույց տալիս և մահանում կապիտան Սմոլետի հետ մենամարտում։ Ապստամբները ծովահեններին թողնում են անմարդաբնակ կղզում, իսկ իրենք վերադառնում են Իռլանդիա՝ տանելով գանձերը՝ զենք ու զինամթերք ձեռք բերելու և ապստամբությունը շարունակելու համար։

Դերերում խմբագրել

  • Կլավդիա Պուգաչովա – Ջեննի Հոկինս («յունգա Ջիմ»)
  • Օսիպ Աբդուլով – ծովահեն Ջոն Սիլվեր, «Էսպանյոլի» բոցման
  • Միխայիլ Կլիմով – վաշխառուն Տրելլոնի
  • Նիկոլայ Չերկասով – ծովահեն Բիլլի Բոնս
  • Միխայիլ Ցարև – դոկտոր Լայվեսի
  • Անատոլի Բիկով – կապիտան Սմոլետ
  • Նիկոլայ Միչուրին – ծովահեն Իզրայել Գենդս
  • Իոնա Բիյ-Բրոդսկի – ծովահեն Ջորջ Մերրի (տիտրերում՝ Ի. Բրոդսկի)
  • Վլադիմիր Երշով – ապստամբների հրամանատար
  • Վ. Յակուշենկո – ծովահեն Դիկ
  • Լեոնիդ Մեշչերին – ծովահեն Անդերսոն
  • Պյոտր Գալաջև – Բեն Գան / հյուրանոցի տերը
  • Անաստասիա Լևշինա – տիկին Հոկինս, Ջենիի մայրը
  • Սերգեյ Մարտինսոն – Բլեդլի
  • Օսման Աբդուրախմանով – մեծ ծովահեն

Նկարահանող Խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Օլեգ Լեոնիդով, Վլադիմիր Վայնշտոկ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Վայնշտոկ
  • Գլխավոր օպերատոր՝ Միխայիլ Կիրիլով
  • Նկարիչներ՝ Յա․ Ռիվոշ, Ս. Կոզլովսկի
  • Կոմպոզիտոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի[3]
  • Երգերի հեղինակ՝ Վասիլի Լեբեդև-Կումաչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գանձերի կղզին» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. Dobrenko & Balina p.243
  3. «Գանձերի կղզին» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն խմբագրել

  • Evgeny Dobrenko & Marina Balina. The Cambridge Companion to Twentieth-Century Russian Literature. Cambridge University Press, 2011.

Արտաքին հղումներ խմբագրել