Բազրբաբա, լեռ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Մանանաղի գավառում։ Հիշատակում է Արիստակես Լաստիվերտցին։ Պատկանում է Բյուրակն-Մնձուրյան լեռնահամակարգին, ձգվում է արևելքից արևմուտք՝ կազմելով Թուզլու և Լեչեգսու գետերի ջրբաժանը։ Անունը՝ գայլախազ՝ «կայծքար»+ուտ, այսինքն՝ կայծքարով առատ վայր։ Դրա լանջերին էր գտնվում Բազմաղբյուր կամ Խաչ ավանը, որը XI դարի Թոնդրակյան շարժման հայտնի կենտրոններից էր։ Բարձրությունը 3282 մետր է։ Կոչվում էր Գայլախազուտ[1]։

Բազրբաբա
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Բարձրությունը ծովի մակարդակից3282 մետր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 780 — 992 էջ։