Բացել գլխավոր ցանկը

Սուսերով պար, Արամ Խաչատրյանի երաժշտական ստեղծագործություններից, որը գրվել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար (1942)։ Այն կոմպոզիտորի ամենահայտնի և ճանաչված ստեղծագործություններից է, որում հայկական ժողովրդական երաժշտությունը զուգակցված է ջազային էլեմենտների հետ: Այն աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է[1]։ Տիգրան Մանսուրյանի խոսքերով այն «Գյումրիի հայկական հարսանեկան պարի և իսկական ամերիկյան սաքսոֆոնի հակակշիռ է, որը հանգեցնում է շատ հետաքրքիր և օրգանական սինթեզի»[2]: Առկա են «Սուսերով պարի» բազմաթիվ փոխադրություններ տարբեր գործիքների համար, կամերային անսամբլների համար[3]:

1948 թվականին «Սուսերով պարը» ԱՄՆ-ում դարձավ երաժշտական ավտոմատների հիթը[4]: Այն այնքան հանրաճանաչ դարձավ, որ Newsweek-ը առաջարկեց 1948 թվականը անվանել «Արամ Խաչատրյանի տարի ԱՄՆ-ում»[5]: Նույն թվականին «Սուսերով պարի» միանգամից երեք տարբերակներ (Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Լևանտի Նվագախմբի կատարմամբ) գրավեցին Billboard ամսագրի դասական երաժշտության հիթ-շքերթի առաջին հորիզոնականները և հայտնվեցին բեսթսելլերների ամենամյա ցուցակում[6]: «Սուսերով պարը» դարձավ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ձայնագրությունը, որի վաճառքը գերազանցեց մեկ միլիոն օրինակը[7]:

«Սուսերով պարը» նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երաժշտության պատմության մեջ[8]: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի երաժիշտների կողմից բազմաթիվ ձայնագրություններ արվեցին: Մինչ այժմ այս ստեղծագործության թեման օգտագործվում է ֆիլմերում, հեռուստասերիալներում և գեղասահորդների ելույթներում: Billboard-ը «Սուսերով պարը» անվանեց «ստեղծագործություն, որը հայտնի է ներկայիս գոյություն ունեցող բոլոր էստրադային նվագախմբերին»[9]:

Aquote1.png Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի:
- Արամ Խաչատրյան
Aquote2.png


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Frolova-Walker Marina (Summer 1998)։ «"National in Form, Socialist in Content": Musical Nation-Building in the Soviet Republics»։ Journal of the American Musicological Society (University of California Press on behalf of the American Musicological Society) 51 (2): 362։ doi:10.2307/831980։ «... Khachaturian's most popular piece, the Sabre Dance ...» 
  2. д/ф «Khachaturian» (2003)
  3. «Պարոն սուսերով պարը»
  4. «Soviets throw book at Beria»։ Life (New York)։ December 28, 1957։ էջ 17 
  5. «Juke-Box Red»։ Music։ Newsweek 31 (New York)։ 1948։ էջ 72 
  6. «The Year's Top Selling Classical Artists Over Retail Counters»։ Billboard։ 1 January 1949։ էջ 19 
  7. Hoffman, Frank, ed. (2005)։ Encyclopedia of Recorded Sound, Volume 1: A-L։ New York: Routledge։ էջ 184։ ISBN 978-0-203-48427-2 
  8. Adalian Rouben Paul (2010)։ Historical Dictionary of Armenia։ Lanham, Maryland: Scarecrow Press։ էջ 381։ ISBN 978-0-8108-7450-3 
  9. «Casey At The Bat»։ Billboard: p. 103։ 15 September 2007 

ԱղբյուրներԽմբագրել