Գայանե Նիկողոսյան

հայ հիգիենիստ

Գայանե Գերասիմի Նիկողոսյան (հուլիսի 12, 1921(1921-07-12)[1], Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն - 2010), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970): Երևանի բժշկական ինստիտուտի պրոբլեմային հիգիենայի հանձնաժողովի նախագահ։

Գայանե Նիկողոսյան
Ծնվել էհուլիսի 12, 1921(1921-07-12)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
Մահացել է2010
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1944)
Մասնագիտությունհիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1969)

Կենսագրություն

խմբագրել

Գայանե Նիկողոսյանը ծնվել է 1921 թվականի հուլիսի 12-ին, Վրաստանի Թիֆլիս քաղաքում։ 1944 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1943 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1959-1985 թվականներին եղել է երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնի վարիչ, Առողջության և ատամնաբուժական ֆակուլտետների դեկան, 1970-1989 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանության գլխավոր մասնագետ, Երևանի բժշկական համալսարանի պրոբլեմային հիգիենայի հանձնաժողովի նախագահ։ 1992 թվականից բնակվել է Լոս Անջելեսում[2]։

Աշխատանքները վերաբերում են երեխաների առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման, մանկական հիմնարկներում ուսումնադաստիարակչական աշխատանքների հարցերին։

Մահացել է 2010 թվականին։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[3]։

Անդամակցություն

խմբագրել
  • Հիգիենիստների հասարակական խորհրդի անդամ։
  • «Երեխաների և դեռահասների հիգիենայի» հարցերով հանձնաժողովի անդամ։
  • Երեխաների ուսումնա-դաստիարակչական պրոցեսի կազմակերպումը, Նիկողոսյան Գայանե Գերասիմի, ՀԽՍՀ Առողջապահության մինիստրության սանլուստուն, Երևան, «Հայաստան», 1976։
  • Նիկողոսյան Գ. Գ., Երեխաների և դեռահասների հիգիենա, Երևան, 1967։
  • Երեխաների և դեռահասների հիգիենայի դասագիրք, Նիկողոսյան Գայանե Գերասիմ, Հայկական ԽՍՀ առողջապահության մինիստրության գիտական բժշկական խորհուրդ, Երևան, «Հայաստան», 1967։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13027
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 226։
  3. «The memorial of Nikoghosyan Gayane (Գայանե Նիկողոսյան Գերասիմի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.