Գայանե Հովհաննիսյան (երգչուհի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայանե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Գայանե Հովհաննիսյան (հունիսի 8, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի: ՀՀ վաստակավոր արտիստ (2011):
Գայանե Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1953 (67 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հայաստանի էստրադային նվագախումբ և Հայաստանի Երգի պետական թատրոն |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ | Հայաստանի վաստակավոր արտիստ |
Դաշնակահար Թոմաս Մադաթովի կինն է:
ԿենսագրությունԽմբագրել
Գայանե Հովհաննիսյանը ծնվել է 1953 թվականին Երևանում: 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 58 միջնակարգ դպրոցը: 1969-1974 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի էսթետիկայի բաժնում, միաժամանակ երգել է Ակսել Բակունցի ղեկավարած «Սերպանտին» անսամբլում: 1974-1987 թվականներին եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբի մենակատար, նվագախմբի կազմում հանդես եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Աֆրիկայում, Լեհաստանում, Գերմանիայում, Նիդերլանդներում և այլուր: 1987-1990 թվականներին աշխատել է Սիրիայում և Լիբանանում: 1991 թվականին մենահամերգ է ունեցել Լոնդոնի, 1992 թվականին՝ Կիպրոսի և Ժնևի հայկական համայնքներում: 1994-1995 թվականներին աշխատել է Մարսելում, 1996-2006 թվականներին ամուսնու հետ աշխատել է Վիեննայի Լ. Կնի անվան ազգային կրկեսում՝ որպես երգչուհի: 2006 թվականին վերադարձել է Երևան: Դասավանդում է Հայաստանի Երգի պետական թատրոնում[1]:
ՄրցանակներԽմբագրել
- «Երիտասարդ ձայներ» հանրապետական երաժշտական մրցույթի 2-րդ մրցանակ, 1972
- Բեռլինի երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիր, 1973
- Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ, 2010
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2011
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Գայանե Հովհաննիսյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-03-06