Գաճաճ ճահճահովվիկ
Գաճաճ ճահճահովվիկ | |
![]() Գաճաճ ճահճահովվիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Կռունկանմաններ (Gruiformes) |
Ընտանիք | Ջրահովվիկներ (Rallidae) |
Ցեղ | Zapornia |
Տեսակ | Գաճաճ ճահճահովվիկ (P. pusilla) |
Միջազգային անվանում | |
Porzana pusilla | |
Տարածվածություն | |
![]() Տաքսոնի տարածվածությունը |
Գաճաճ ճահճահովվիկ (լատին․՝ Porzana pusilla), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Մարմնի երկարությունը 17-19 սմ է, թևերի բացվածքը՝ 33-37 սմ։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից կարմրադարչնագույն է՝ խիտ խայտավորված սպիտակ պտերով, ներքևից՝ մոխրակապույտ։
Մարմնի կողքերն ու ներքնապոչը սև ու սպիտակ զոլերով են։ Կտուցը կանաչ է, աչքի ծիածանաթաղանթը՝ կարմիր, հավալուսնները՝ ձիթապտղագույն-կանաչից խամրած վարդագույն։ Երիտասարդի դիմային մասը բաց դարչնագույն է։
Մարմինը ներքևից մոխրադարչնագույն է, խայտավոր։ Աչքի ծիածանաթաղանթը դարչնագույն է, ոտքերը՝ վարդագույն երանգով։
Բնակվում է խիտ բուսականությամբ հարուստ լճակներում ու գետերում։
Սննդառություն խմբագրել
Սնվում է ջրային միջատներով ու բույսերով։ Թաքնված թռչուն է, եղեգնուտից հեռու հազվադեպ է հանդիպում։ Հայաստանում տեսակին վերաբերող վերջին գրանցումները կատարվել են 1995 թ.-ին։
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |