Գաճաճ ճագար, անվանումը վերաբերում է կամ գաճաճության գեն ունեցող ճագարներին (պաշտոնապես)[1], կամ տնային ճագարների ցանկացած փոքր ցեղատեսակին կամ տեսակին (ոչ պաշտոնապես), կամ ցանկացած փոքրիկ ճագարի (խոսակցական)։ Գաճաճությունը գենետիկ խանգարում է, որը կարող է առաջանալ մարդկանց և շատ կենդանիների, այդ թվում՝ ճագարների մոտ։ Իրական գաճաճությունը հաճախ կապված է մի շարք ֆիզիկական թերությունների հետ[2], ներառյալ հիպոֆիզային գաճաճությունը։ Գաճաճության գործընթացն օգտագործվում է ընտրովի վերարտադրության համար՝ յուրաքանչյուր սերնդի հետ ավելի փոքր աճ ստանալու համար։ Փոքր հասակը նեոտինի հատկանիշն է, որը կարող է (մասամբ) բացատրել գաճաճ կենդանիների գրավչությունը։

Գաճաճ ճագար (Նիդերլանդական ցեղատեսակ)

Փոքր ճագարներ խմբագրել

 
Փոքրիկ մինի Սատին ճագարներ «կապույտ աչքերով և սպիտակ մորթիով»
 
Թզուկ ճագար375-500 գրամ

Նիդերլանդական գաճաճը ընտանի ճագարներից ամենափոքրն է։ Ճագարաբույծների ամերիկյան ասոցիացիան (ARBA) ընդունում է 1,1–3,5 կգ քաշի միջակայքը, սակայն 2,5 կգ առավելագույնը թույլատրվում է Ճագարների բրիտանական խորհրդի (BRC) կողմից[3]։ Նիդերլանդական գաճաճի փոքր աճը ի սկզբանե գաճաճության գենի արդյունք էր. նրա կարճ պարանոցը և կլորացված դեմքը նեոտենիաի լրացուցիչ նշաններ են։

Ճագարների շատ փոքր ցեղատեսակներ ունեն գաճաճության գեն, բայց Լեհական և Բրիտանական Փեթիթ ճագարները նրանցից են, ովքեր չունեն:Նրանք իրենց փոքր հասակին հասել են բացառապես հաջորդաբար ավելի փոքր սերունդների բուծման շնորհիվ (գործընթաց, որը կոչվում է գաճաճություն)։

Որոշ փոքր ճագարներ (հաճախ խառը ցեղատեսակներ) կեղծ գաճաճներ են՝ որոնք չեն ժառանգել գաճաճության գենը։

Վայրի ճագարների ամենափոքր տեսակներից մեկը ճահճային ճագարն է (Sylvilagus palustris), հիանալի լողորդ, որը կշռում է 2,2–2,6 կգ։

Ճագարի ամենափոքր ցեղատեսակներ խմբագրել

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս ներկայումս Arba-ի[4][5] կամ BRC-ի[3] կողմից ճանաչված ճագարների ցեղատեսակները, որոնց առավելագույն քաշը 4 կգ է։ Ներառված է նաև Գերմանիայից փոքր ցեղատեսակ՝ գաճաճ թեդին[6]։

Տնային նապաստակների ցեղատեսակներ 4 կգ (8,8 ֆունտ)
Ցեղատեսակի անվանում Պատկեր Քաշ Ականջի տեսակ
Նիդերլանդական գաճաճ   1.1–2.5 կգ ուղիղ
Բրիտանական Փեթիթ (ԱՄՆ)   1,5-2,5 կգ ուղիղ
Գաճաճ Թեդդի

  Նաև կոչվում է ՝     Թեդդիզվերգ

  0,8-1,7 կգ ուղիղ
Գաճաճ Խոտոտ   2-3 կգ ուղիղ
Ջերսի Վուլի   2.5-3.5 կգ ուղիղ
Փոլիշ (ԱՄՆ)   2.5-3.5 կգ ուղիղ
Լայնհեդ (Մեծ Բրիտանիա)   1.36-1.7 կգ ուղիղ
Մինեյչըր Լայն Լոփ   1,5-1,6 կգ կախված
Մինեյչըր Լոփ (Մեծ Բրիտանիա)   3.4-3.8 կգ կախված
Մինեյչըր Քեշմըր Լոփ   3,5 կգ կախված
Ամերիքըն Ֆուզզի Լոփ   3.5-4.0 կգ կախված
Փլաշ Լոփ (Մինեյչըր)   1.7-1.8 կգ կախվախծ

Տես նաև՝ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hu, Dou (2014 թ․ մայիս). «Identification and analysis of the dwarf mutation in domestic rabbits (Master's Thesis)» [Identifiering och karaktärisering av dvärg mutationen hos tamkaninen] (PDF). Examensarbete. 444. Uppsala: Swedish University of Agricultural Sciences - Department of Animal Breeding and Genetics: 1–26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Fiorello, Christine V.; German, R.Z. (1997 թ․ փետրվար). «Heterochrony within species: craniofacial growth in giant, standard, and dwarf rabbits». Evolution. 51 (1): 250–261. doi:10.1111/j.1558-5646.1997.tb02406.x. PMID 28568789. S2CID 205780205.
  3. 3,0 3,1 «Breed Standards 2016-2020» (PDF). British Rabbit Council. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  4. Standard of Perfection 2016-2020. American Rabbit Breeders Association. 2015. ASIN B018GVBJK4.
  5. «ARBA Recognized Breeds». American Rabbit Breeders Association. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Herzlich Willkommen auf den Webseiten des Teddykaninchen-Clubs». Teddykaninchen Club. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաճաճ ճագար» հոդվածին։