Թզուկ ճագար[1] (լատին․՝ Brachylagus idahoensis), կաթնասուն կենդանիներ նապաստակների ընտանիքից։

Թզուկ ճագար
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Brachylagus idahoensis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը հասնում է 22-ից 28 սմ-ի, քաշը 250-ից 450 գ է։ Կաշվի և մարմնի վերին մասը դեղնա-շագանակագույն են, մարմնի ստորին մասը սպիտակավուն է։ Հետին վերջույթները շատ կարճ են, այդ պատճառով նրանց մոտ բացակայում է ցատկող շարժման միջոցը, որն առկա է մյուս նապաստակների մոտ։

Տարածում խմբագրել

Թզուկ ճագարը բնակվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում, Վաշինգտոնում, Այդահոյում, Մոնտանայում, Վայոմինգում, Նևադայում և Կալիֆորնիայի հյուսիսում։ Նախընտրում են լանդշաֆտներ` երեքատամնավոր օշինդրի բուսականությամբ (Artemisia tridentata):

Կենսակերպ խմբագրել

Փորում են փոսեր մինչև մոտավորապես 1 մ. խորությամբ, որոնք, որպես կանոն ունեն 4 կամ 5 դուրս գալու տեղեր, հաճախ` անմիջականորեն թփերի տակ։ Այդ գործողությունը տարբերում է նրանց Sylvilagus ցեղի ներկայացուցիչներից, որոնք չեն փորում սեփական փոսեր։ Նրանք թփերի միջով արահետներ են գցում, որոնք թույլ են տալիս նրանց արագ շարժվել։ Ակտիվ են թե՛ ցերեկային, թե գիշերային ժամերին։ Կեր փնտրելու ժամանակ բնից 30 մետրից ավել չեն հեռանում։ Հիմնականում սնվում են երեքատամնավոր օշինդրով։

Բազմացում խմբագրել

Հղիությունը տևում է 4 շաբաթ։ Էգը ծնում է տարին երեք անգամ, 4-ից 8 ձագ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие|страницы=206

Գրականություն խմբագրել

  • Ronald M. Nowak: Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզուկ ճագար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզուկ ճագար» հոդվածին։