«Գաղտնի զբոսանք» (ռուս.՝ «Тайная прогулка»), խորհրդային ռազմա-դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վալերի Միխայլովսկին 1985 թվականին[1][2]։ Ֆիլմը պատմում է Խորհրդային Միության ժողովուրդների բարեկամության և Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945) նրանց համատեղ սխրանքի մասին։

Գաղտնի զբոսանք
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալերի Միխայլովսկի
ԴերակատարներՄիրձա Մարտինսոնե, Կիրիլ Լավրով, Սերգեյ Վարչուկ, Անդրեյ Պոդոշյան և Բորիս Նովիկով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն78 րոպե

Ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի հաղթանակի 40-ամյակին։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1985 թվականի օգոստոսին։

Սյուժե խմբագրել

1942 թվականի օգոստոսի 16։ Շարունակվում է Հայրենական մեծ պատերազմը։ Արևմտյան ճակատի խորհրդային հրամանատարության պլանով ռազմաճակատի գծով պետք է ուղարկվի հետախույզ, որը Բեռլինում պետք է գտնի Երրորդ ռայխի զորահրամանատար, գեներալ Յոզեֆ ֆոն Գյորլիցին Վերմախտի գլխավոր շտաբից, որը հայտնի է Հիտլերին դեմ լինելով, և նրան նամակ փոխանցի նրա թոռան՝ վերմախտի օբեր-լեյտենանտ Մաքս ֆոն Գյորլիցից, որը նախօրեին գերեվարվել էր խորհրդային զորքերի կողմից։

Ռազմաճակատի գիծն անցնելու համար ստեղծվում է հետախուզական ջոկատ, որի կազմի մեջ մտնում են Կարմիր բանակի մարտիկներ Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից։ Նրանց թվում են շարքային Դարլիկ Սմանովը, որը ղրղըզ և ծնունդով Մուրակե աուլից։ Հետախույզները սպասում են «կարևոր դեմքին», որին պետք է տեղափոխեն թշնամու թիկունք, իսկ մինչ այդ գուշակում են, թե ով կարող էր դա լինել։

Եվ ահա գալիս է «կարևոր դեմքը»։ Մարտիկները տեսնում են լիտվական Նիյոլե անունով գեղեցկուհուն։ Նախկինում նա ապրել է Բեռլինում, տիրապետում է գերմաներենին։ Հենց նա է բեռլինյան ծանոթների միջոցով ծանոթանալու գերմանական գեներալիտետի շրջապատի հետ։

Նիյոլեին խորհրդային հետախույզների մոտ հասցնելու ճանապարհին ջոկատը բազմիցս մարտի է բռնվում՝ մեկը մյուսի հետևից կորցնելով իր մարտիկներին։ Կենդանի են մնում միայն երկուսը՝ Զարլիկ Սմանովը և Պավել Զայցևը։ Նրանք Նիյոլեին հասցնում են մայրուղու մոտ գտնվող նշանակված վայր, որտեղ նրան արդեն սպասում է գերմանական մեքենան։

Սպասելով Նիյոլեին՝ խորհրդային հետախույզները երկրորդ օրն է «վերանորոգում» են այդ ավտոմեքենան, ինչը գրավում է մոտոցիկլետով անցնող ֆելջանդարմների ուշադրությունը։ Նրանց հետ մենամարտում Զարլիկը և Պաշան զոհվում են, սակայն նրանց գործողությունների շնորհիվ Նիյոլեն իրեն սպասող հետախույզների հետ միասին, որոնք հագել են գերմանական զինվորական համազգեստ, հասցնում են թաքնվել։

Դերերում խմբագրել

  • Միրզա Մարտինսոնե – Նիյոլե, Կարմիր բանակի հետախույզ «Բերկուտ» մականունով, լիտվացի
  • Մուրատ Մամբետով – Զարլիկ Սմանով, հետախույզ, Կարմիր բանակի շարքային, ղրղզ Մուրակե աուլից
  • Սերգեյ Վարչուկ – Նիկոլայ Արեֆիև, հետախույզ, Կարմիր բանակի լեյտենանտ, դասակի հրամանատար
  • Անդրեյ Պոդոշյան – Արտյոմ Չափարյան («Չապա»), հետախույզ, Կարմիր բանակի շարքային (հնչյունավորել է Ալեքսեյ Զոլոտնիցկին)
  • Անդրեյ Տրոիցկի – Պաշա Զայցև, հետախույզ, Կարմիր բանակի շարքային
  • Վլադիմիր Շիխով – Անատոլի Չույկով, հետախույզ, Կարմիր բանակի շարքային
  • Միխայիլ Ռոզանով – Վալենտին Բելոնոգով, հետախույզ, Կարմիր բանակի ավագ
  • Կիրիլ Լավրով – Վալերի Ստեպանովիչ, հետախուզության պետ, Կարմիր բանակի սպա
  • Բորիս Նովիկով-Իգնատ պապ
  • Գենադի Ֆրոլով – Կիրիլով, Կարմիր բանակի կրտսեր լեյտենանտ, Արեֆիևի տեղակալը
  • Իվան Ագաֆոնով – Նիկոլայ Իվանովիչ, Կարմիր բանակի գեներալ
  • Դանիել Նետրեբին – Կուդինով (Ստեպանիչ)
  • Արտեմ Ինոզեմցև – կառապան
  • Սերգեյ Սամոյլով – Կրասնոշչեկով, հետախույզ, Կարմիր բանակի շարքային
  • Վիկտոր Մամաև – Վասկա-պոլիցայ
  • Իվան Եկատերինիչև – Աֆանասի
  • Յուոզաս Ռիգերտաս – Վիտաս
  • Ալեքսանդր Յացկո – Մաքս ֆոն Գերլից, վերմախտի օբեր-լեյտենանտ, Վերմախտի գլխավոր շտաբից գեներալ Յոզեֆ ֆոն Գերլիցի թոռը
  • Իգոր Կլաս – Երրորդ ռայխի ֆելջանդարմերիայի սպա
  • Իվան Մացկևիչ – խորհրդային պարտիզան
  • Նադեժդա Նովիկովա – Իգնատի կինը
  • Յան Յանակիև – գերմաներեն ինտենդանտ
  • Իգոր Կաշինցև – գերմանացի
  • Գեորգի Կլյուև
  • Սերգեյ Սաննիկով – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գաղտնի զբոսանք» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Գաղտնի զբոսանք» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել