Գաղտնի ամուսնություն (իտալ.՝ Il matrimonio segreto), իտալացի երգահան Դոմենիկո Չիմարոզայի կատակերգական օպերա (opera buffa) երկու գործողությամբ։ Լիբրետտոն Ջովաննի Բերտատիի՝ Ջորջ Քոլմանի և Դևիդ Գարրիկի համանուն պիեսի հիման վրա։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1792 թ. փետրվարի 7-ին Վիեննայի Հոֆբուրգ կայսերական թատրոնում։ Ավստրիայի կայսր Լեոպոլդ II-ին այնքան էր հավանել օպերան, որ նա կարգադրեց ընթրիք մատուցել կատարողներին և դրանից հետո անմիջապես կրկնել ներկայացումը։

Գաղտնի ամուսնություն
իտալ.՝ Il matrimonio segreto[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրուրախ դրամա և օպերա[1]
ԿոմպոզիտորԴոմենիկո Չիմարոզա[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Ջովաննի Բերտատի[1]
Սյուժեի աղբյուրՋորջ Քոլման, Դևիդ Գարրիկ. «Գաղտնի ամուսնություն» պիես
Գործողությունների քանակ2 արար[1]
Գործողության տեղԲոլոնիա
Գործողության ժամանակ1870 թ.
ԿերպարներԿառոլինա, Քոունթ Ռոբինսոն, Էլիեստա, Ֆիդալմա, Գերոնիմո և Փաոլինո
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 7, 1792[1]
Առաջնախաղի վայրBurgtheater, Վիեննա
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Il matrimonio segreto Վիքիպահեստում

«Գաղտնի ամուսնությունը» համարվում է կատակերգական օպերայի ժանրում գրած լավագույն ստեղծագործություններից մեկը և այսօր էլ բեմադրվում է աշխարհի օպերային թատրոններում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղտնի ամուսնություն» հոդվածին։