Գաղտնիք (ֆիլմ, 2006)

Հեղինակ՝ Դրյու Հերիոթ, 2006թ

Գաղտնիք (անգլ.՝ The Secret), պսևդոգիտական ֆիլմ, արտադրված «Prime Time Productions» ընկերության կողմից 2006 թվականին, ֆիլմի հիման վրա ստեղծվել է Ռոնդա Բեռնի նույնանուն գիրքը։ Фիլմում ընդհանրացված են «Նոր մտածողության փիլիսոփայության» մի քանի գաղափարներ, մասնավորապես սեփական մտքի ուժով շրջապատող իրականության վրա ազդելու, ինքնաապաքինվելու ունակությունը, վախերի և ցանկությունների նյութականացման կարողությունը:Ֆիլմի գաղափարները ըստ էության նույնանում են իրականության փոխակերպման ուսմունքի գաղափարներին և «Նոր դարաշրջանի» փիլիսոփայության սկզբունքներին։

Գաղտնիք
անգլ.՝ The Secret
Երկիր Ավստրալիա
 ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ և Ինքնօժանդակում
Թեմավիզուալիզացիա, ինքնաբուժում և ինքնաներշնչում
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴրյու Հերիոթ[1]
ՊրոդյուսերՌոնդա Բեռն
Սցենարի հեղինակՌոնդա Բեռն
ԴերակատարներՋոն Հագելին, Բեն Ջոնսոն, Ջոն Գրեյ, Էնդրյու Սմիթ և Ջո Վիտալե
Օպերատորանհայտ
Տևողություն90 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը կազմված է կրթության, աստվածաբանության, փիլիսոփայության, ֆինանսական, անձնական աճի և զարգացման, բժշկական ոլորտների և Ֆեն-շույ ուսմունքի հայտնի գործիչների հարցազրույցներից։ Ամբողջ ֆիլմի ընթացքում այս անձինք մեկնաբանում են ֆիլմի հիմնական փիլիսոփայական սկզբունքները՝ շարադրելով իրենց անձնական պատմությունները, մատնանշելով սեփական կյանքի օրինակներն ու փորձառությունը այն մասին, թե ինչպես է «Գաղտնիքի» իմացությունը հիմնավորապես փոխել իրենց կյանքը։ Ֆիլմում ներառված են նաև բազմաթիվ մեջբերումներ, ինչպես նաև հղումներ այնպիսի գիտական գաղափարներին, ինչպեսիք են քվանտային մեխանիկայի բազմաբնույթ մեկնաբանությունը և անթրոպային սկզբունքը։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը բաղկացած է տարբեր մարդկանց պատմություններից՝ ներառյալ Ռոնդա Բեռնի, ինչպես նաև այլ հրավիրված անձանց պատմություններից այն մասին, թե ինչպես են բացահայտել գլխավոր գաղտնիքը՝ այն սկզբունքը, որով կառուցված է Տիեզերքը, և թե ինչպես է այդ գաղտնիքի իմացությունն օգնել նրանց իրենց կյանքում։

Ներգրավման օրենք խմբագրել

Հեղինակների կարծիքով՝ առկա է ուղիղ պատճառահետևանքային կապ մարդու մտածմունքների ու ակնկալիքների և այն իրադարձությունների միջև, որոնք տեղի են ունենում նրա ամենօրյա կյանքում։ Ֆիլմում «գաղտնիք» է անվանվում հենց «ներգրավման օրենքը», որի էությունը, ըստ հեղինակների, մարդու մտքերի և շրջապատող իրականության ուղիղ կապն է՝ «նմանը դեպի իրեն է ձգում նմանին» սկզբունքով։

Մարդու կյանքի դրական կամ բացասական երևույթները արդյունք են նրա դրական կամ բացասական մտքերի։ Տիեզեքրը ձգտում է արդարացնել մարդու սպասումները։ Այս կերպ՝ բացելով նամակն ու սպասելով այնտեղ տեսնել «...վճարման ենթակա ծախսերի կտրոնը, մարդը հենց այդ էլ տեսնում է, և ակնկալելով տեսնել դրամական փոխանցումներ` նա տեսնում է դրամական փոխանցումներ…»[2]:

Արձագանք խմբագրել

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2006 թվականին։ Նույն ժամանակամիջոցում է ստեղծվել ֆիլմի պաշտոնական վեբ-կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին դիտել ֆիլմը 4.95 դոլարի սահմանում։ Ֆիլմի հաջողությունը գրանցվել է ամերիկյան ԶԼՄ-ների կողմից։

2006 թ. նոյեմբերի 2-ին CNN ալիքի «Լարի Քինգի շոու» ծրագրում հավաքվեցին ֆիլմի չորս մասնակիցները։ Նրանց մեջ էր Ջ.Զ.Նայթը, որը պնդում էր, թե իր միջոցով փոխանցում է անտեսանելի հոգու ուժը, որն ապրում է երկրի վրա շուրջ 35 հազար տարի։ Հրավիրվածները խոսում էին այն մասին, որ գիտությունն ապացուցել է ներգրավման օրենքի գոյությունը։

Բոբ Պրոկտորը և Ջոն Ասսարաֆը «Էլլեն Դեջեներիս շոու»-ի հյուրն էին 2006 թվականի դեկտեմբերի մեկին։

2006 թվականի նոյեմբերին Ռոնդա Բեռնը հրատարակեց իր «Գաղտնիքը» գրքի առաջին տարբերակը՝ որպես ֆիլմում ընդգրկված մեջբերումների ժողովածու։ Մեկ ամիս անց լույս տեսավ երկրորդ՝ ընդլայնված տարբերակը։

2007 թ. փետրվարի 8-ին Ռոնդա Բեռնը, ֆիլմում ընդգրկված մասնակիցներից մի քանիսի ուղեկցությամբ, հյուրընկալվեց «Օփրա Ուինֆրիի շոու»-ին։ Օփրան հայտարարեց, որ իր սեփական հաջողությունների հիմքը «Գաղտնիքը» գրքում նշված սկզբունքներն են։ Հաղորդումն ուներ այնպիսի հաջողություն, որ 2007թվականի փետրվարի 16-ին Օփրան իր հաղորդումն ամբողջությամբ նվիրեց «Գաղտնիք»-ին։

Ռուսաստանում խմբագրել

Վադիմ Դեմչոկը ներկայացման սցենար գրեց «Գաղտնիքը» ֆիլմի մոտիվներով՝ առանձնանալով գեղարվեստական կերպարներով և սեփական փորձառությամբ։

«Հանդիսատես» ռադիոներկայացումը թողարկվեց 2008 թվականին՝ հեղինակային «Ֆրենկի-շոու»[3] նախագծի շրջանակներում։

Քննադատություն խմբագրել

«Ներգրավման օրենքը» այն տեսքով, որով ներկայացված է ֆիլմում, չի կարող համարվել գիտականորեն ապացուցված։ Դա չի հակասում այն իրողությանը, որ գոյություն ունեն փաստեր, ըստ որոնց՝ անձի կամ խմբի սպասումները ազդում են իրականության վրա, որը ձևավորվում է սպասումներին համապատասխան, քանի որ նախաձեռնվում են կոնկրետ գործողություններ կամ վերապրվում են կոնկրետ զգացմունքներ։ Գիտականորեն ապացուցված է պլացեբոյի և նացեբոյի ազդեցությունը, ինչպես նաև Ռոզենթալի էֆեկտը։

Որպես հատուկ դեպք` կարելի է օրինակ բերել տնտեսական պրակտիկայից, երբ հասարակության գնաճային սպասումներն ազդում են գնաճի վրա (այն անձը, որը բարձր գնաճի ակնկալիք ունի, գնում է ապրանքներ, ոչ թե պահպանում է փողը) կամ՝ տնտեսության աճի ակնկալիքները՝ տնտեսության աճի վրա։ Սակայն այս բոլոր դեպքերում այդ ազդեցությունների ներգործությունը բացարձակ չէ։ Կան այլ պարամետրեր, որոնցից վերջնարդյունքը կախված է ավելի մեծ չափով, քան սպասումներից։

Ամերիկյան Skeptical Inquirer ամսագիրը նշել է, որ ներգրավման օրենքը չի համապատասխանում հերքման չափանիշին, ինչը նշանակում է, որ այս օրենքը գիտական չէ։ Ֆիլմը նկարագրում է այնպիսի կոնկրետ մեխանիզմներ, որոնց միջոցով տիեզերքը կարդում է մտքերը։ Հետազոտության արդյունքը դիտարկվում է փոքր մասնիկների համար (քանի որ մենք կարող ենք դրանք ուսումնասիրել միայն նույնպիսի մասնիկների օգնությամբ), սակայն մակրոտնտեսական օբյեկտների հետ կապված գործընթացներում դիտարկման դերը («երբ դուք քաշ եք կորցնում կամ ստանում եք վճարման հաշիվը») ապացուցված չէ, և հնարավոր չէ ստուգել։ Գրառման վերջում հեղինակները նշում են, որ «Նոր դարաշրջանի գրականությունը ներկայացնող գրադարակները լեփ-լեցուն են տիեզերքի գաղտնիքները բացահայտող գրքերով։ Եթե 19-րդ դարի կամ ներկա դարաշրջանի այս գրքերը իսկապես բացահայտեին մեզ համար հաջողության և երջանկության գաղտնիքը, ապա դրանց ստեղծման արդյունաբերական ոլորտը կսնանկանար»[4]։

Լրագրող Քեթրին Բեննետը Լոնդոնի «Գարդիան» («The Guardian») օրաթերթում տպագրված իր հոդվածում կարծիք է հայտնել, որ ֆիլմը «ժլատության և եսասիրության անհեթեթ օրհներգ է», ինչպես նաև այն, որ նրանում «... խայտառակ գաղափարներ են առաջ քաշվում, կարծես թե աղետների զոհերը իրենք են ամեն ինչի համար մեղավոր»[5]։

Պաշտպանություն խմբագրել

1961 թվականին Կլաուս Ջենսոնի կողմից կատարված էլեկտրոնային դիֆրակցիայի գիտափորձը հաստատում է, որ դիտորդի ներկայությունը ազդում է փորձարկման արդյունքների վրա։ Այնուամենայնիվ, փորձը չի իրականացվել մկների վրա`պարզելու, թե արդյոք նրանք դիտորդներ են հանդիսանում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.adorocinema.com/filmes/filme-133438/
  2. Mary Carmichael and Ben Radford. CSI | Secrets and Lies. Csicop.org.
  3. http://fshow.info/fc/out.php?47 Радиоспектакль «Зритель» по мотивам фильма «Секрет» (аудиофайл)
  4. Mary Carmichael and Ben Radford. CSI Secrets and Lies. Csicop.org.
  5. Bennett, Catherine. Only an idiot could take The Secret seriously, Guardian

Արտաքին հղումներ խմբագրել