Գալվես (հյուրանոց) (անգլ.՝ Hotel Galvez), հյուրանոց, որը գտնվում է Մեքսիկական ծոցի ափերnւմ`Գալվեստոն քաղաքում (Տեխաս նահանգում)։ Հյուրանոցը, ինչպես և Գալվեստոն քաղաքը, կոչվել են Իսպանիայի փոխարքա Բեռնանդո դե Գալվես-ի-Մադրիդի (Bernardo de Gálvez y Madrid) պատվին։

Գալվես
Տեսակհյուրանոց
Երկիր ԱՄՆ[1][2]
ՏեղագրությունԳալվեսթոն[1], Տեխաս և Գալվեստոն շրջան[2]
Հասցե2024 Seawall Blvd.[2] և 2024 Seawall[3]
Ճարտարապետական ոճMission Revival architecture?[2]
Հիմնադրված է1911
ՃարտարապետJohn Mauran?
Իրադարձություններշինարարություն[4] և վերանորոգում[4]
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից, Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2] և Recorded Texas Historic Landmark?[3]
Քարտեզ
Քարտեզ

1979 թվականի ապրիլի 4-ին «Գալվես» հյուրանոցը 79002944 համարով մտցվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյան[5]։

Պատմություն խմբագրել

 
«Գալվես»ի հյուրանոցը (1911 թվական)

1940 թվականին առաջարկվել է կառուցել խոշոր հյուրանոց Գալվեստոնում՝ Մեքսիկական ծոցի ափին։ Շինության նախագիծը մշակել է Սենթ Լուիսից Mauran & Russell ճարտարապետական ֆիրման։ Կառուցումը սկսվել է 1910 թվականին, իսկ ավարտվել՝ 1911 թվականին։

Հյուրանոցի կառուցումը, որը արժեցել է 1 մլն ԱՄՆ դոլար ֆինանասավորել են տեղական գործարարները և ներդրողները։ 1911 թվականի հունիսին հյուրանոցը ընդունել է իր առաջին հյուրերին (դեռևս մինչև շինարարության լրիվ ավարտը)[6][7][8]։ Տարբեր տարիների «Գալվես»ի հյուրանոցում կանգ են առել շատ հայտնիներ՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը, Դուայթ Էյզենհաուերը, Ռիչարդ Նիքսոնը և Լինդոն Բ. Ջոնսոնը[9][10]։ 2008 թվականի սեպտեմբերի 13-ին Գալվեստոնում մոլեգնած Այք փոթորիկի ժամանակ հյուրանոցին համեմատաբար փոքր վնաս է հասցվել, քանի որ հիմնական հարվածը մեղմացվել է Սիուոլի պաշտպանական պատով։ Ուժեղ քամին մասնակիորեն վնասել է հյուրանոցի տանիքի կղմինդրը։ Բացի այդ, մասամբ հեղեղվել են ցածր մակարդակի վրա գտնվող որոշ տարածքներ՝ գրասենյակներ, ֆիտնես-կենտրոն, սպա-կենտրոն և լվացքատուն։ 2008 թվականի հոկտեմբերի 15-ին հյուրանոցը կրկին բացվել է այցելուների համար[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Texas Historic Sites Atlas
  3. 3,0 3,1 Texas Historic Sites Atlas
  4. 4,0 4,1 Buildings of Texas collection
  5. «Galvez Hotel». landmarkhunter.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 12.04.2013-ին.
  6. «Hotel Galvez». Historical Marker. Texas Historical Commission — atlas.thc.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 13.04.2013-ին.
  7. «Galvez Hotel». National Register Listing. Texas Historical Commission — atlas.thc.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 13.04.2013-ին.
  8. «Galveston and Hotel Galvez Milestones». mitchellhistoricproperties.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 14.04.2013-ին.
  9. «History of Hotel Galvez». www.texasexplorer.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 14.04.2013-ին.
  10. «Historical Facts About Hotel Galvez & Spa» (HTML). www.galveston.com. Վերցված է 01.11.2018-ին.
  11. Laryssa Wirstiuk (28 октября 2008). «Hotel Galvez Reopens After Hurricane Ike». National Trust for Historic Preservation — www.preservationnation.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 12.04.2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել