Գալուստ Գալստյան (գրող)
հայ արձակագիր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալուստ Գալստյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Սարգսի Գալստյան (մայիսի 15, 1935, Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967)։ ԽՄԿԿ անդամ 1959 թվականից։
Գալուստ Գալստյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1935 (88 տարեկան) |
Ծննդավայր | Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Գալուստ Գալստյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է ՀԽՍՀ Արթիկի շրջան Ղազանչի (այժմ՝ Շիրակի մարզի Մեղրաշեն) գյուղում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական և Մոսկվայի տեքստիլ և թեթև արդյունաբերության ինստիտուտները։ 1954 թվականից ապրել և աշխատել է Կիրովականում։ 1954-1973 թվականներին աշխատել է Կիրովականի Ստեփան Շահումյանի անվան կարի ֆաբրիկայում, սկզբում որպես բանվոր, ապա գլխավոր ինժեներ։ 1973-1975 թվականներին գրական խորհրդական է եղել Հայաստանի գրողների միության Կիրովականի բաժանմունքում։ 1975 թվականից աշխատել է Կիրովականի ավտոտեխսպասարկման զոնալ միավորումում, սկզբում որպես կայանի պետ, հետո՝ տնօրեն[1]։
Մատենագրություն խմբագրել
- Կարևորը ճանապարհին չմնալն է (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1965, 96 էջ։
- Ձորում քրքջում է մեկը, Երևան, «Հայաստան», 1969, 280 էջ։
- Փակ և բաց դռներ (պատմվածքներ և «Արցունքի վերջին կաթիլը» պիեսը), Երևան, «Հայաստան», 1976, 260 էջ։
- Կիրովական, Երևան, «Սովետական գրող», 1978, 450 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 113.