Գալուստ Ասլանյան

գյուղատնտես
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գալուստ Հայկի Ասլանյան (փետրվարի 17, 1936(1936-02-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1997)[1]։

Գալուստ Ասլանյան
Ծնվել էփետրվարի 17, 1936(1936-02-17) (88 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգյուղատնտես
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Գալուստ Ասլանյանը ծնվել է 1936 թվականի փետրվարի 17-ին Երևանում։ 1959 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1967-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Երկրագործության գիտահետազոտական ինստոիտուտում[2]։ 1981-1989 թվականներին եղել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի ընտրասերման-սերմնաբուծական հանրապետական կայանի բաժնիվարիչ, իսկ 1989-1998 թվականներին՝ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույ սերի գիտահետազոտական իստիտուտի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են բանջարային մշակաբույսերի ընտրասերման, սերմնաբուծության և մշակության տեխնոլոգիաներին։

Աշխատություններ խմբագրել

  • Բանջարեղենի մշակությունը ջերմատներում, Երևան, 1988[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ասլանյան Գալուստ Հայկի, Գյուղատնտեսականգիտությունների դոկտոր». bok.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Ասլանյան Գալուստ Հայկի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Ասլանյան, Գալուստ Հայկի (1988). Ավագյան, Ալբերտ Գեղամի (ed.). Բանջարեղենի մշակությունը ջերմատներում. Բանջարաբոստանային կուլտուրաների սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կայան, Ջերմատների հանրապետական արտադրական միավորում «Հայջերմարդ». Երևան: Հայաստան. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։