Գալինուս
Գալինուս (պարսկական աղբյուրներում՝ Գլինոշ. թարգմանաբար նշանակում է հավերժական կյանք), 7-րդ դարի հայ իշխան, ով եղել է Սասանյան Իրանի կարևոր դեմքերից։ Նա Խոսրով Բ-ին հսկող պահակախմբի հրամանատարն էր վերջինիս բանտարկության ժամանակ։ Հետագայում եղել է սասանյան զորքի հրամանատարներից մեկը արաբների հարձակմանը դիմադրելու ժամանակ։
Գալինուս | |
Մասնագիտություն՝ | զորավար |
---|---|
Ծննդյան օր | 7-րդ դար |
Ծննդավայր | Հայկական մարզպանություն |
Վախճանի օր | 636 |
Վախճանի վայր | Al-Qādisiyyah, Նաջաֆի մարզ, Իրաք |
Քաղաքացիություն | Սասանյան Պարսկաստան |
Նախապատմություն և ինքնություն
խմբագրելԳալինուս անունը դրա բնօրինակ հունարեն Գալեն-ի արաբական ձևն է։ [1] Ըստ Պուրշարիատիի՝ ամենայն հավանականությամբ, Գալինուս-ը ոչ թե անձնանուն էր, այլ տիտղոսի անվանում։ Նա [2] Սասանյան պատմության մեջ դերակատարում ունեցած հայ ազնվականներից էր [2] և, թերևս, կարող է լինել նույն անձը, ինչ Մուշեղ III Մամիկոնյանը կամ Գրիգոր Սյունին, ովքեր երկուսն էլ 7-րդ դարի սկզբին ծառայել են Սասանյաններին։ [2]
Կենսագրություն
խմբագրելԳալինուսն առաջին անգամ հիշատակվում է որպես Խոսրով II-ին հսկող պահակախմբի հրամանատար՝ վերջինիս բանտարկության [2] ժամանակ, որը տեղի է ունեցել 628 թվականին Խոսրովի որդու՝ Քավադ Երկրորդի կարգադրությամբ։ Կասկարի ճակատամարտում կրած պարտությունից հետո[3] Գալինուսը 60 000-անոց զորքով Հազկերտ III- ի կողմից ուղարկվել է կայսրության բոլոր բանակների գլխավոր հրամանատար Ռոստոմ Ֆարոխզադի հետ ջախջախելու ներխուժող արաբական զորքերը ալ-Քադիսիայի ճակատամարտում։ Գալինուսը ղեկավարում էր բանակի աջ կենտրոնը։[փա՞ստ]</link>Այդ ճակատամարտում Ռոստոմի զոհվելուց և մյուս հրամանատարների ետ քաշվելուց հետո Գալինուսը ղեկավարել է սասանյան բանակի մնացորդները[4]։[Հղում աղբյուրներին] Նա հաջողել է իր հսկողության տակ վերցնել կամուրջը և կարողացել է սասանյան բանակի մեծ մասը ապահով կերպով անցկացնել կամրջով[5]։[Հղում աղբյուրներին] Սակայն ալ-Քադիսիայի ճակատամարտում ինքն էլ է զոհվել[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Al-Tabari, 1985–2007, v. 5: p. 49 (note #953)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Pourshariati, 2008
- ↑ Parvaneh Pourshariati, 216.
- ↑ The origins of the Islamic state By Abu Al-Abbas Ahmad Bin Jab Al-Baladhuri, Philip Khûri Ḥitti
- ↑ The Sāsānids, the Byzantines, the Lakhmids, and Yemen By Ṭabarī, Clifford Edmund Bosworth
- ↑ Parvaneh Pourshariati, 157.
Աղբյուրներ
խմբագրել- Al-Tabari, Abu Ja'far Muhammad ibn Jarir (1985–2007). Ehsan Yar-Shater (ed.). The History of Al-Ṭabarī. Vol. 40 vols. Albany, NY: State University of New York Press.
- Pourshariati, Parvaneh (2008). Decline and Fall of the Sasanian Empire: The Sasanian-Parthian Confederacy and the Arab Conquest of Iran. London and New York: I.B. Tauris. ISBN 978-1-84511-645-3.