Գալինա Վասիլևա-Շլյապինա
Գալինա Լեոնտևնա Վասիլևա-Շլյապինա (ռուս.՝ Галина Леонтьевна Васильева-Шляпина, մայիսի 8, 1948 կամ 1948[1], Խակասիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս պատմաբան, արվեստագետ։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ։ Կերպարվեստին նվիրված բազմաթիվ գրքերի և ալբոմ-մենագրությունների հեղինակ։
Գալինա Վասիլևա-Շլյապինա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1948 (76 տարեկան) կամ 1948[1] Խակասիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Գործունեության ոլորտ | visual arts of Russia?[2] և Russian painting?[2] |
Ալմա մատեր | Նովոսիբիրսկի պետական համալսարան և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Գիտական ղեկավար | Vladimir Lenyashin? |
Կենսագրություն
խմբագրելԳալինա Վասիլևա-Շլյապինան ծնվել է 1948 թվականի մայիսի 8-ին Խակասիայում։ 1968 թվականին ընդունվել է Նովոսիբիրսկի պետական համալսարան և 1973 թվականին ավարտել այն «պատմություն» մասնագիտությամբ։
1977-1984 թվականներին սովորել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում՝ ստանալով «արվեստաբանի» մասնագիտացում։
1988 թվականին Սանկտ Պետերբուրգի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր Վ. Լենյաշինի գիտական ղեկավարությամբ պաշտպանել է «Վ. Ի. Սուրիկովը որպես դիմանկարիչ» թեմայով ատենախոսություն արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար[3]։
1996 թվականին Գալինա Վասիլևա-Շլյապինան դարձել է Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի (International Association of Art Critics, Փարիզ, Ֆրանսիա) անդամ։
2002 թվականին Սանկտ Պետերբուրգի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում պաշտպանել է «Դիմանկարն ու նկարը Վ. Ի. Սուրիկովի արվեստում» թեմայով ատենախոսություն արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար[4]։
Դարձել է Սիբիրյան դաշնային համալսարանի բանասիրության և լեզվաբանության ինստիտուտի ռուսաց լեզվի, գրականության և խոսքային հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր, Կրասնոյարսկի Վ. Սուրիկովի անվան հիմնադրամի գիտական խորհրդի նախագահ, «Երիտասարդություն և արվեստ» գեղագիտական զարգացման հիմնադրամի նախագահ, ամենամյա «Սուրիկովյան ընթերցումների» ակտիվ մասնակից։ Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ (1981 թվականից)։
Ավելի քան 160 հրատարակությունների հեղինակ է։ Գիտական հետաքրքրությունները և հիմնական հետազոտական աշխատանքները նվիրված են Ռուսաստանի 19-20-րդ դարերի կերպարվեստի և Ռուսաստանի գեղարվեստական մշակույթի խնդիրներին։
Հիմնական կուրատորական նախագծեր, ցուցահանդեսներ
խմբագրել- Ուսանողական գիտաժողովների կազմակերպում (ամենամյա) Կրասնոյարսկի պետական համալսարանում. աշնանային գիտաժողովներ «Երիտասարդություն և արվեստ» թեմայով, ձմեռային՝ «Ռուս մեծ նկարիչ Վ. Ի. Սուրիկովը ուսանողների աչքերով» թեմայով,
- Կրասնոյարսկի նկարիչ Էլվիրա Մոտակովայի «Նվիրական տայգա» ցուցահանդեսը (2002 թվականի օգոստոս),
- «Սիբիրի երիտասարդ նկարիչներ» ցուցահանդեսի կազմակերպիչ,
- «Սիբիրյան դիզայն» ցուցահանդեսի կազմակերպիչ։
Գիտական աշխատանքներ
խմբագրելՄենագրություններ
խմբագրել- Васильева-Шляпина Г. Л.Андрей Поздеев-портретист. Красноярск: Сиенит, 2003, 2006;
- Васильева-Шляпина Г. Л. В. Суриков. М.: издательство: «Красная площадь», — 2002. — 96 с. ISBN 5-900743-19-5;
- Васильева-Шляпина Г. Л. Изобразительное искусство: история зарубежной, русской и советской живописи. — М.: Академический проект; Фонд «Мир». — 2007. — 528 с. ISBN 9785829108748, ISBN 9785902357711;
- Красноярская художница Э. Мотакова. Красноярск. 2002.
- Васильева-Шляпина Г. Л. Любителю искусства. Курс лекций. Красноярск: Сиенит, 2007;
- Васильева-Шляпина Г. Л. Прогулки по залам Музея изящных искусств в Бостоне. Красноярск: Сиенит, 2008;
- Васильева-Шляпина Г. Л. Сибирские красавицы В. И. Сурикова. Портрет в творчестве художника. Монография. СПб: Иван Фёдоров, 2002. 352с.;
- Васильева-Шляпина Г. Л. Теория и история изобразительного искусства. Красноярск: Издательство «В. Суриков», 1997;
- Васильева-Шляпина Г. Л. Типологический образ в русской живописи второй половины XIX — начала XX веков. Красноярск: Платина, 1999;
- Васильева-Шляпина Г. Л. Художники рисуют кошек. Анималистический жанр. Красноярск: Сиенит, 2009.
Հոդվածներ
խմբագրել- Доклад «Новая атрибуция произведений В. И. Сурикова в русском изобразительном искусстве второй половины XIX века» на XXII научной конференции КГУ «Проблемы культуры, социологии, филологии», Красноярск, 2005, С. 5-16;
- Автопортретный жанр в мировом изобразительном искусстве. // Вестник Красноярского государственного университета. серия «Гуманитарные науки», № 6, 2005 г. стр. 90-94
- Доклад «Мифы и реальность социалистического реализма в изобразительном искусстве 1930-х годов» на научно-практической конференции «Суриковские чтения» // В сб. «Суриковские чтения», Красноярск, 2008, С. 147—158;
- Доклад «Советское государственное руководство художественной жизнью: от поисков диалога к идеологизированному диктату (1917-1920-е гг)» на конференции СПб ГУП «Социально-культурная сфера, образование, право» // В сб. статей по материалам конференции СПб ГУП «Социально-культурная сфера, образование, право», Красноярск, 2008, С. 3-28.
- Бостонский музей изящных искусств. Музеи мира. Юный художник. 2009. № 7. С. 28-34;
Այլ
խմբագրել- Васильева-Шляпина Г. Л.Буклет о творчестве современного красноярского художника А. М. Знака. Красноярск. 2000;
- Васильева-Шляпина Г. Л. Буклет о творчестве современного красноярского художника А. Г. Поздеева. Красноярск. 1999;
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Васильева, Галина Леонтьевна. В. И. Суриков — портретист : дисс. ... канд. искусствоведения : 17.00.04. — Ленинград, 1988. — 168 с.
- ↑ Васильева, Галина Леонтьевна. Портрет и картина в творчестве В. И. Сурикова: автореферат дис. ... д-ра искусствоведения : 17.00.04 / С.-Петерб. гос. академический ин-т живописи, скульптуры и архитектуры им. И. Е. Репина. — Санкт-Петербург, 2002. — 49 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Васильева-Шляпина Галина Леонтьевна на сайте Ассоциации искусствоведов (АИС) — международного российского творческого союза историков искусства и художественных критиков.
- Женские портреты Сурикова. // Радиостанция «Эхо Москвы».
- Поколение пепси и Фурсенко. Արխիվացված 2022-03-10 Wayback Machine // «Новая газета».
- Тематические книжные выставки 2007 год