Գալինա Անդրեևնա Բաննիկովա (ռուս.՝ Галина Андреевна Банникова, մարտի 17 (30), 1901, Սարապուլ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - հունիսի 27, 1972(1972-06-27), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գծանկարիչ, տառատեսակների նկարիչ։

Գալինա Բաննիկովա
Ծնվել էմարտի 17 (30), 1901
ԾննդավայրՍարապուլ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 27, 1972(1972-06-27) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեին
Մասնագիտություննկարչուհի
Ժանրգրաֆիկա
ԱշակերտներVladimir Yefimov?

Կենսագրություն խմբագրել

1930 թվականին ավարտել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստական տեխնիկական ինստիտուտը (Գեղարվեստի համառուսաստանյան ակադեմիայի մասնաճյուղ)։ 1939 թվականից աշխատել է պոլիգրաֆիական արդյունաբերության համառուսաստանյան հետազոտական ինստիտուտի տառատեսակների հավաքածուների բաժնում։ Նա մի շարք տառատեսակների հեղինակ է, որոնցից առավել հայտնի են «Բաննիկովսկայա» (1950), «Բայկոնուր» (1960–1969) և «Կամա» (1967–1971) լրակազմերը։ Բաննիկովան իր ստեղծագործական մտահղացումներով փորձել է բացահայտել տպագրական տառատեսակների գեղարվեստական արժեքը և ներդաշնակորեն համատեղել այն գործնականության և ընթեռնելիության հետ։ «Բաննիկովսկայա» լրակազմի վրա նա աշխատել է երկար տարիներ` մանրակրկիտ ուսումնասիրելով պետրովյան ժամանակների առաջին ռուսական տառատեսակները և Վերածննդի շրջանի եվրոպական տառատեսակները, Բաննիկովան ստեղծեց անտիկվար տիպի կիրիլյան առաջին բնօրինակ տառատեսակը` նախատեսված գեղարվեստական գրականության հավաքածուի համար։

Բաննիկովան համարվում է նաև բազմաթիվ վերնագրերի, տիտղոսաթերթերի, գրքերի կազմերի, զարդանախշերով տառատեսակների շարքի և տպագրական այլ աշխատանքների հեղինակ։ Նա զբաղվում է տառատեսակների համեմատական ընթեռնելիության և անհատական նիշերի տարբերակման հիմնախնդիրներով և գրել է այդ թեմայով մի շարք տեսական աշխատանքներ։ 1957 թվականին կազմակերպված Գրքի, գրաֆիկայի և պաստառի համամիութենական ցուցահանդեսում «Բանիկովսկայա» լրակազմը արժանացել է I աստիճանի դիպլոմի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ровенский М. Г. Отдел наборных шрифтов НИИПолиграфМаша и отечественное шрифтовое дело. — Журнал «Полиграфист-издатель», № 4, 1995 г.