Գալինա Աքսյոնովա
Գալինա Աքսյոնովա (ռուս.՝ Гали́на Влади́мировна Аксёнова, մարտի 23, 1960, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, գրող և հրապարակախոս։ Մի շարք գիտահանրամատչելի գրքերի, մենագրությունների և ռուս նկարիչների կենսագրությունների, ինչպես նաև` ավելի քան 200 հոդվածների հեղինակ, որոնք հրատարակվել են 1986 թվականից մինչև 2015 թվականը։ Այդ աշխատությունների թվում են մանկավարժական պրակտիկայում օգտագործվող մի շարք ուսումնամեթոդական և գիտական աշխատանքներ, ինչպես նաև` դոկտորական դիսերտացիաների հիմնական գիտական արդյունքների հրապարակումների համար բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից առաջարկվող հրատարակություններում հոդվածներ։
Գալինա Աքսյոնովա ռուս.՝ Галина Владимировна Аксёнова | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1960 (64 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի դասախոս, գրող և հրապարակախոս |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի Պետական Գրադարան և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1982) |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2011) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Viktor Tyukavkin? |
Կենսագրություն
խմբագրելԳալինա Աքսյոնովան ծնվել է 1960 թվականի մարտի 23-ին, Մոսկվայում։ 1982 թվականին ավարտել է Վլադիմիր Լենինի անվան Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի պատմական ֆակուլտետը՝ «Պատմություն և հասարակագիտություն» մասնագիտությամբ։ Դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև՝ Վլադիմիր Լենինի անվան ԽՍՀՄ պետական գրադարանի ձեռագրերի բաժնում (1992 թվականից՝ Ռուսաստանի պետական գրադարան)` որպես ավագ գիտաշխատող։
1992 թվականին Վլադիմիր Լենինի անվան մանկավարժական պետական համալսարանում Գալինա Աքսյոնովան «Նիժնի Նովգորոդի ժողովրդական գրքային մշակույթ, 19-րդ դարի ավարտ - 20-րդ դարի սկիզբ» թեմայով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան[1]՝ Հայրենական պատմություն մասնագիտացմամբ։ 1999 թվականից սկսել է դասավանդել նույն համալսարանի պատմության ֆակուլտետում։ 2011 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի գրքային ժողովածուները և ռուսական ձեռագիր գրքերը՝ աղբյուրագիտական և պատմագիտական վերլուծության տեսական-մեթոդաբանական և կիրառական խնդիրները» թեմայով[2]։ 2013 թվականին որակավորման բարձրացման դասընացներ է անցել Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանում, այնուհետև 2014 թվականին դասընթացներ՝ «Խառը ուսուցման համար LMS Moodle հնարավորությունների օգտագործում» ծրագրով։
Աքսյոնովայի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ ուղղափառ մշակույթի պատմություն, 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի Ռուսաստանի պատմություն, 19-րդ դարի գրքային մշակույթ, հնագրություն և այլն։
Ընտրյալ մատենագիտություն
խմբագրել- Молитвослов княгини М. П. Волконской работы академика живописи Фёдора Солнцева (М., 1998. — 445 с., ISBN 5-7471-0010-6) — составление, вступление, публикация текста и комментарии.
- Иллюстрированная хроника России (М., 2001. — 815 с., ISBN 5-17-015936-6) — в соавторстве с В. А. Волковым.
- Заказчики и читатели рукописных книг конца XVIII — начала XX веков (М., 2001. — 236 с., ISBN 5-85810-041-1)
- Житие преподобного Сергия, Радонежского чудотворца: Миниатюры из лицевого жития конца XVI века собрания Ризницы Троице-Сергиевой Лавры (М., 2003. — 316 с., ISBN 5-89709-008-4) — составление, вступительная статья, комментарии.
- Русские полководцы (М., 2004. — 208 с., ISBN 5-17-021766-8) — в соавторстве с В. А. Волковым.
- Русский книжный стиль. Этюды о книгах и книжниках (М., 2004. — 288 с., ISBN 5-89709-012-2)
- Русский стиль: Гений Фёдора Солнцева (М., 2009. — 392 с., ISBN 978-5-387-00083-6)
- Русская рукописная книжность в историко-культурных процессах конца XVIII — начала XX веков (М., 2010. — 256 с.)
- Русская книжная культура на рубеже XIX—XX веков (М., 2011. — 200 с., ISBN 978-5-4263-0063-7)
- Андрей Рябушкин (М., 2012. — 96 с., ISBN 978-5-404-00297-3)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Аксёнова Г. В. Народная книжная культура Нижегородского Поволжья, конец XIX — начало XX вв.: автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических наук. — М., 1992. — 19 с.
- ↑ Аксёнова Г. В. Книжные собрания и русская рукописная книга XIX ― начала XX в.: теоретико-методологические и прикладные проблемы источниковедческого и историографического анализа: автореферат диссертации на соискание учёной степени доктора исторических наук. — М., 2011. — 59 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Статья Արխիվացված 2020-03-21 Wayback Machine в энциклопедии «Всемирная история»
- «Галина Владимировна Аксёнова». На сайте «МПГУ».
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - «Аксёнова Галина Владимировна». На сайте «Интернациональный Союз писателей».
- «Аксенова Галина Владимировна». 2009. էջեր С. 40.