Գալաքսի ընկերությունների խումբ

«Գալաքսի» ընկերությունների խումբը (անգլերեն՝ Galaxy Group of Companies) հայկական հոլդինգային ընկերություն է[1], որը գործունեություն է ծավալում Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում[2]։

«Գալաքսի» ընկերությունների խումբ
Ընկերության տեսակՀոլդինգային ընկերություն
Հիմնադրված է1999 թվականին
Հիմնադիր

Գուրգեն Խաչատրյան Արտյոմ Խաչատրյան

Արամ Խաչատրյան
ՎայրՀայաստան, Վրաստան, Բելառուս
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կայքgalaxygroup.am

Այն կառավարում է 15 ընկերություններ, այդ թվում՝ Յուքոմ հեռահաղորդակցության օպերատորը, «Երևան մոլ» առևտրաժամանցային կենտրոնը[3], «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք զարդերի և ժամացույցի խանութը[4]։

Պատմություն խմբագրել

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999 թ.-ին՝ Գուրգեն Խաչատրյանի և նրա եղբայրների կողմից[5]։ Նախնական փուլում սկսել են առևտրի կետից, ապա ընդարձակել գործունեությունը[6]։ Ընկերությունների կազմում խոշորներից «Մեգաֆուդը» սկսել է գործել 1999-ին[7], Յուքոմը՝ 2009-ին[8], «Թայմը»՝ 2012-ին[9], ընկերությունների խումբը գնել և «Յուքոմ»-ին է միավորել Ֆրանսիական «Օրանժ» տելեկոմը 2015թ.-ին[10]։

«Գալաքսին» վրացական շուկա մտել է 2012-ին ի դեմս «Խրոնոգրաֆ», ապա «Թայմ» բրենդներին[11], իսկ 2017-ին մուտք է գործել բելառուսական շուկա իր «Թայմ» և «Պանդորա» բրենդներով[12]։ 2019-ին և 2020-ին ազդարարել են «Քորթյարդ բայ Մարիոթ»[13], Ֆրանսիական «Փոլ»-ի մուտքը Հայաստան[14]։

Տնտեսական ազդեցություն խմբագրել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքներով և ծառայություններով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում[15]։ Ըստ 2018թ. հաշվետվության, հոլդինգն ունեցել է 3000 աշխատակիցներ[16]։ 2019թ. աշխատակիցների թիվը կազմել է 2864[17]՝ շարունակելով պահել ընկերությունը Հայաստանի խոշոր գործատուների ցանկում[18]։

2020 թվականի դրությամբ՝ «Գալաքսի» ընկերություների խումբը տարեկան մոտ 31 միլիոն ԱՄՆ դոլար հարկային փոխանցումներ է կատարել Հայաստանի պետբյուջե[19], ինչը 2018 թ-ի նույն ցուցիչի համեմատությամբ աճել է շուրջ 4 միլիոն դոլարով[20]։

2019-ին «Գալաքսի»-ն հայտարարել է Երևանում Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ կառուցելու մասին[21], որը նախատեսված է 6000 աշխատակիցների համար[22]։

Սոցիալական ազդեցություն խմբագրել

«Գալաքսի» ընկերությունների խումբը սոցիալական պատասխանատվության ծրագրեր է իրականացնում կրթության[23], գործարար ոլորտի զարգացման[24], արվեստի[25] ու մշակույթի[26], գրականության[27] ոլորտներում, ինչպես նաև իրականացնում սոցիալական աջակցության ծրագրեր՝ տարեցների[28], երեխաների[29] ու զինծառայողների[30] հիմնադրամին[31] ուղղված։

«Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրները Հայաստանի բանակի խոշոր նվիրատուներից[32] են և աջակցում են պաշտպանական գծի անվտանգության համակարգերով[31]։ Հիմնադիրներից Գուրգեն Խաչատրյանի տեսլականը Հայաստանը ինովացիաներ իրականացնող երկրների քարտեզին տեսնելն է[33]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. ««Գալաքսի» ընկերությունների խումբը ամփոփել է 2018-ը թվերով». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  2. ««Գալաքսի» ընկերությունների խումբը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կաջակցեն ինովացիոն նախագծերին». shabat.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  3. «Երևան Մոլը շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելով հանրային առողջության ցուցումները | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  4. «Բիզնես պորտֆել». GalaxyGroup. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  5. «Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  6. ««Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին». Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  7. «Սկսվել է ամանորյա տոնական եռուզեռը. Հրուշակեղենի ընտրության հարցում կարող է օգնել «Մեգաֆուդ»-ը | new.1in.am». Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)
  8. «Ucom֊ի մասին - Ucom.am». www.ucom.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  9. «TI'ME-ը 6 տարեկան է. 6 փաստ հաջողության պատմության մասին». PanARMENIAN.Net. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  10. Technologies, Peyotto. «ՀԾԿՀ-ն համաձայն է. Ucom-ը կգնի Orange Armenia-ի 100% բաժնետոմսերը». Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  11. ««Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին». B4B | Ամեն ինչ՝ բիզնեսի և տնտեսության մասին (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  12. «TI'ME-ը եւ Chronograph-ը ներկայացրել են Հայաստանը Baselworld ցուցահանդեսում». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  13. ««Քորթյարդ բայ Մարիոթ» համալիր Երեւանում. Գալաքսի ընկերության եւ Մարիոթի համաձայնությունը». Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  14. ««Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը. Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը գալիս է Հայաստան». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  15. ««Գալաքսի»-ում մենք առաջնորդվում ենք ճգնաժամի արձագանքման մարդակենտրոն մոտեցմամբ. Արամ Խաչատրյան». arka.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  16. LLC, Helix Consulting. ««Գալաքսի» ընկերությունների խումբը 2018-ը ամփոփել է դրական ցուցանիշով՝ ՀՀ պետբյուջե վճարելով ավելի քան 13 միլիարդ դրամ - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  17. 42523025. «Galaxy Group of Companies- 2020 Impact Report ARM». Issuu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  18. ««Գալաքսի» ընկերությունների խումբը 2018-ին ավելի քան 13 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել». news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  19. ««Գալաքսի» ընկերությունների խմբի՝ 2019-ի հարկային և վարկային ցուցանիշները». PanARMENIAN.Net. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  20. ««Գալաքսի»-ն հրապարակել է 2019 թ. հարկային և վարկային ցուցանիշները». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  21. ««Գալաքսի»-ն ազդարարել է Ինովացիայի եւ տեխնոլոգիաների պարկի ստեղծումը». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  22. «Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  23. Limited, Clover CG. ««Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն ազդարարում են համատեղ ծրագրերի մեկնարկը». b24.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  24. ««Գալաքսի»-ն եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կաջակցեն ինովացիոն նախագծերին». iTel.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  25. «Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը». www.ucom.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  26. Technologies, Peyotto. ««Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը». factor.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  27. «Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն. Newmag-ի և «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  28. ««Գալաքսի» ընկերությունների խմբի Ամանորյա սոցիալական արշավն ուղղված է միայնակ տարեցներին». news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  29. «ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան «Գալաքսի» խմբից». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  30. «https://www.1000plus.am/hy/one-time?page=4». www.1000plus.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  31. 31,0 31,1 ««Գալաքսիի» աշխատակիցներն ու ընկերությունները միավորվում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին աջակցելու համար». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  32. «Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին». Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  33. «Գուրգեն Խաչատրյան. Երազում ենք Հայաստանը տեսնել նորարարությունների քարտեզում». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.