Գաետանո Բրեշի (իտալ.՝ Gaetano Bresci նոյեմբերի 10, 1869(1869-11-10)[1], Կոյանո, Իտալիայի թագավորություն[1] և Պրատո, Իտալիայի թագավորություն - մայիսի 22, 1901(1901-05-22)[1], Սանտո Ստեֆանո, Իտալիայի թագավորություն[1]), իտալացի անարխիստ, 1900 թվականին սպանել է Իտալիայի թագավոր Ումբերտո I-ին։ Բրեշին Եվրոպայի պատմության մեջ առաջին թագավորասպանն է, որը մահապատժի չի ենթարկվել դատարանի որոշմամբ (մահապատիժը Իտալիայում չեղյալ է հայտարարվել)։

Գաետանո Բրեշի
իտալ.՝ Gaetano Bresci
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1869(1869-11-10)[1]
ԾննդավայրԿոյանո, Իտալիայի թագավորություն[1] կամ Պրատո, Իտալիայի թագավորություն
Մահացել էմայիսի 22, 1901(1901-05-22)[1] (31 տարեկան)
Մահվան վայրՍանտո Ստեֆանո, Իտալիայի թագավորություն[1]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունանարխիստ, աշխատանքային և anarchist terrorist
 Gaetano Bresci Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գաետանո Բրեշին ծնվել է 1869 թվականի նոյեմբերի 10-ին Պրատո քաղաքում։ Հայրը՝ Գասպարե Բրեշին զբաղվել է առևտրով և մայրը՝ Մադդալենա Բրեշին (օրիորդական ազգանունը՝ Գոդի).

Գաետանոն ավարտել է արհեստագործական դպրոցը և աշխատանքի է անցել ֆաբրիկայում։ 22 տարեկանում առաջին անգամ մասնակցել է գործադուլի, որի պատճառով 1892 թվականի դեկտեմբերին ենթարկվել է 15 օրվա ազատազրկման։ Մի քանի անգամ փոխել է աշխատավայրը, նա կրկին մասնակցել է գործադուլների և հետապնդումների է ենթարկվել հանրային անվտանգության մասին օրենսդրության շրջանակներում։ Միևնույն ժամանակ, նրա գործատուներից մեկը դատարանում ցուցմունք է տվել, որ Բրեշիի նման լավ աշխատողները քիչ են։ 1893 թվականին կրկին ձերբակալվել է  հասարակական անվտանգության ապահովման շրջանակներում, իսկ 1895 թվականին Պրատոյի 52 այլ անարխիստների հետ դատապարտվել է մեկ տարուց ավելի ժամկետով ազատազրկման ՝ ի կատարումն Կրիսպիի հատուկ օրենքների։ 1896 թվականի մայիսին ազատ է արձակվել համաներմամբ։ Չկարողանալով աշխատանք գտնել Պրատոյում ՝ տեղափոխվել է Բարգա և տեղավորվել Michele Tisi e C բրդի վերամշակման ֆաբրիկայում[2]։

Աղքատության պատճառով Բրեշին արտագաղթել է ԱՄՆ, որտեղ աշխատանք է գտել և ընտանիք կազմել։ Միևնույն ժամանակ, Իտալիայից հեռու, Գաետանոն սկսեց մասնակցել անարխիստական թերթի իտալերեն հրատարակմանը։ Այդտեղից էր, որ նա իմացավ այդ մասին Միլանում 1898-ի մայիսին։ Երբ օվկիանոսի մյուս ափից տեղեկություն է ստացել, այն մասին, որ Ումբերտո թագավորի հրամանով գեներալ Ֆիորենզո Բավա-Բեկարիսը կրակ է բացել ժողովրդի վրա։ Գեներալը դրա համար շքանշան է ստացել, Բրեշին վերջնականապես որոշում է սպանել միապետին։

Մահափորձ խմբագրել

Բրեշին  «Սոցիալական հարց» թերթի դրամարկղից գումար (150 դոլլար) է վերցրել  (մինչ այդ ինքն է ակտիվորեն ներդրել) և  ոչ մեկին ոչինչ չասելով իր պլանների մասին, մեկնել է Իտալիա։ 1900 թվականի հուլիսի 29-ին Մոնցա թագավորի այցի ժամանակ մարդասպանին հաջողվել է մոտենալ Ումբերտո I-ին և չորս անգամ կրակել նրա վրա ատրճանակից ՝ որը կպել է ուսին, թոքերին ու սրտին։ Թագավորը, որի վրա ավելի վաղ արդեն երկու անգամ մահափորձ  էր  եղել, մահանում է։

Սպանությունից հետո խմբագրել

Բրեշին հայտարարել է․ «Ես չեմ սպանել Ումբերտոյին։ Ես սպանել եմ թագավորին. Ես սպանել եմ սկզբունքը»[3]։ Նա  դատապարտվել է ցմահ ազատազրկման, քանի որ այն ժամանակ Իտալիայում մահապատիժ չկար։ Նրան պետք է պաշտպաներ հայտնի քաղաքական գործիչ Ֆիլիպո Տուրատին, սակայն նա հրաժարվել է՝ վախենալով հնարավոր հաշվեհարդարից։

1901 թվականի մայիսի 22-ին նա կախվել է բանտախցում (պաշտոնական վարկածով) Սանտո Ստեֆանո բանտում ՝ համանուն կղզում (վարչական առումով ՝ Վենտոտեն կոմունա)։ Բրեշի բանտարկության  և հնարավոր է, նրա մահվան հետաքննության փաստաթղթերը պահվում էին  կենտրոնական պետական արխիվի Դ. Ջոլիթիի  հիմնադրամում, սակայն կորել են, կորել է նաև Միլանի պետական արխիվում պահվող Բրեշիի դատական գործընթացի փաստաթղթերը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Anatra B. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1972. — Vol. 14.
  2. 2,0 2,1 Bruno Anatra (1972). «BRESCI, Gaetano». Dizionario Biografico degli Italiani - Volume 14 (իտալերեն). Treccani. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. Gaetano Bresci

Արտաքին հղումներ խմբագրել