Գագիկ Օզանյան (1882, Շապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա - ապրիլ 1915, Սեբաստիա,) հայ ազգային ազատագրական պայքարի գործիչ, գրող, մանկավարժ։

Գագիկ Օզանյան
Դիմանկար
Ծնվել է1882
ԾննդավայրՇապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա
Մահացել էապրիլ 1915
Մահվան վայրՍեբաստիա
Մասնագիտությունուսուցիչ

Զորավար Անդրանիկի հորեղբոր որդին։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1882 թվականին Շապին-Գարահիսարում[1]։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Սուրբ Փրկիչ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Մարզվան Անատոլիա քոլեջում։ Որոշ ժամանակ զբաղվել է առևտրով, որպես հնչակյան գործիչ ծավալել է ընդհատակյա գործունեություն, ինչի պատճառով մեկուկես տարի բանտարկված է մնացել Կիրասոնի և Տրապիզոնի բանտերում։

1903-1906 թվականներին եղել է ուսուցիչ Շապին-Գարահիսարի դպրոցում, ապա՝ Մարզվանի Սուրբ Աահակյանի դպրոցի տնօրեն[2], որտեղ դասավանդել է հայոց լեզու, քաղաքական և առևտրի տեսություն։

1909 թվականին Ադանայի կոտորածի ժամանակ կազմակերպել է Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանությունը։

1910-1912 թվականներին եղել է Մարզվանում լույս տեսած «Հայկունի» երկշաբաթաթերթի խմբագիրը, թղթակցել է պոլսահայ թերթերին[3]։

Զոհվել է Սեբաստիայում՝ 1915 թվականի ապրիլին։

  • «Հայապատում» (1912)[4]
  • «Պատմութիւն հայ լեզուի եւ բանահիւսութեան» (1913)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  2. «Գագիկ Օզանյան».
  3. ԳԱԳԻԿ ՕԶԱՆՅԱՆ
  4. «Հայապատում. Հայուն պատմական դերը». digilib.aua.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.