Ալիկ Յաշայի Գյունաշյան (դեկտեմբերի 8, 1954(1954-12-08), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ (2015)[1]: Անդրկովկասյան փառատոնի դափնեկիր, քաղաքային, ժողովրդական և աշուղական երգերի կատարող։

Ալիկ Յաշայի Գյունաշյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱլիկ Յաշայի Գյունաշյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1954(1954-12-08) (69 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերժողովրդական, աշուղական երաժշտություն, ռաբիս
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներվոկալ
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
Ալիկ Գյունաշյանը ռեստորանային համալիրում

Կենսագրություն խմբագրել

Ալիկ Գյունաշյանը ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 8-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ավետիք Իսահակյանի անվան թիվ 26, այնուհետև Արտյոմ Պետրոսյանի անվան թիվ 10 դպրոցներում։ 1962 թվականից ընդգրկվելով Լենինականի Սևյանի անվան երգի–պարի համույթում, գյումրեցուն վայել, տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ 5 անգամ ոսկե մեդալի, 10 տարեկան հասակում Անդրկովկասյան մրցույթի դափնեկրի կոչման և այլ մրցանակների։

Ալիկ Գյունաշյանը համերգներով հանդես է եկել ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Խորհրդային միության մի շարք քաղաքներում, հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում։

2004 թվականին և 2014 թվականին Երևանում և Գյումրիում մեծ շուքով նշվել է նրա 50 և 60-ամյա հոբելյանները, որի ժամանակ նա պարգևատրվել է ոսկե ձայնասկավառակով, մեդալներով, պատվոգրերով և խրախուսական այլ պարգևներով։ 2011 թվականի սեպտեմբերի 23–ին, Գյումրու օր՚ տոնակատարության ժամանակ Ալիկ Գյունաշյանը պարգևատրվել է Գյումրու պատվավոր «Վարպետ» կրծքանշանով։ 2006 թվականին լույս տեսավ Գագիկ Վարդանյանի «Ալիկ Գյունաշյան» գրկույքը, որը նվիրված է նրա կյանքին ու գործունեությանը։ 2014 թվականի հոկտեմբերի 25–ին Գյումրու օր տոնակատարության ժամանակ, Ալիկ Գյունաշյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը, իսկ 2014 թվականի դեկտեմբերի 11–ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն՝ ոսկե մեդալով[2]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Մեջբերումներ Ալիկ Գյունաշյանից խմբագրել

  Յուրաքանչյուր երգ ես երգում եմ հոգով ու սրտով, իսկ այդ ամենը ինձ տվել է իմ սուրբ հողը, իմ հարազատ քաղաքը, իմ լավագույն տարիների փառավոր օջախ` Սևյանի մշակույթի պալատը, վարպետ Աղասի Շաբոյանը, ընկեր Շողիկը, ընկերներս, իմ համով–հոտով, շախով գյումրեցիներս։ Եվ եթե չլինեին նրանք, չէի լինի և ես։  

Սկավառակագրություն խմբագրել

  • Տարիներով շարունակ (1997)
  • Չի հոգնել Հայը (1997)
  • Անցան օրերը (1998)
  • Մի արագիլ (1998)
  • Իմ Նոնա (2000)
  • Դե արի յար (2001)
  • Գուսանական հուշեր (2005)
  • 50 (2005)
  • 2007 (2007)
  • The Very Best (2008)
  • Սուրբ մայրեր (2010)
  • The Best (2012)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Յ. ԳՅՈՒՆԱՇՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 12-րդ անգամ նշվեց Գյումրու օրը
  3. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել