Գագիկ Վաղինակի Մելիքյան (հունվարի 1, 1960(1960-01-01), Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Գագիկ Մելիքյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 1, 1960(1960-01-01) (64 տարեկան)
Ծննդավայր Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

  • 1981 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսահաշվային և հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը (իրավագիտություն)։ Տնտեսագետ։ Իրավագետ։
  • 1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
  • 1983-1985 թվականներին աշխատել է որպես շինարարական մոնտաժման պլանաֆինանսային թիվ 9 «Հայջրմուղկոյուղի» բաժնի պետ։
  • 1986-1989 թվականներին հայգյուղտնտեսության վերահսկողական աշխատանքների մասնագետ։
  • 1989-1991 թվականներին ՀԱՄԿ-ի Շամշադինի շրջկոմի կազմկոմիտեի հրահանգիչ։
  • 1991-1993 թվականներին Բերդի ռելեի գործարանի գլխավոր հաշվապահ։
  • 1993-1995 թվականներին Տավուշի կապի հանգույցի տնօրեն, իսկ 1995-1999 թվականներին՝ «Հայագրոբանկի» Տավուշի մասնաճյուղի կառավարիչ։
  • 1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

«ՀՀԿ» խմբակցության քարտուղար։

  • 2008 թվականի հուլիսի 3-ին կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

«ՀՀԿ» խմբակցության քարտուղար։

  • 201 թվականի ապրիլի 26-ին կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2014 թվականի մայիսի 7-ին ընտրվել է «ՀՀԿ» խմբակցության քարտուղար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել