Գագիկ Ստեփանյան (քանդակագործ)
հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Ստեփանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Վարազդատի Ստեփանյան (մարտի 3, 1950 , ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Զառիթափ), հայ քանդակագործ։
Գագիկ Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1950 (75 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1967) և Սանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան |
Ստեղծագործություն(ներ) | Իսրայել Օրու հուշարձան և Գարեգին Նժդեհի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ և ուսուցիչ |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1963-1967 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1968 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ուսումնարանը և 1974 թվականին՝ գեղարվեստի ինստիտուտը։
1995 թվականից դասավանդում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, 2003 թվականից, միաժամանակ՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայում։
1996 թվականից Հայաստանի նկարիչների միության քանդակի մասնաճյուղի նախագահ[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելՀեղինակ է Հակոբոս Առաքյալի (Զեբեդյան) հարթաքանդակի (2001, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), Հ. Շահինյանի հուշաքանդակի (2002, Երևան), Իսրայել Օրու հուշարձանի (2004, Ջերմուկ), Գարեգին Նժդեհի հուշարձան (Երևան, 2016) և այլն։
Պատկերասրահ
խմբագրել-
Իսրայել Օրու հուշարձան, 2004, Ջերմուկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.