Հին Երևանն իմ պատուհանից (նկար)

Գաբրիել Գյուրջյանի կտավներից

«Հին Երևանն իմ պատուհանից», Գաբրիել Գյուրջյանի (1892-1987) 1944 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Հին Երևանն իմ պատուհանից
տեսակգեղանկար
նկարիչԳաբրիել Գյուրջյան
տարի1944
բարձրություն46 սանտիմետր
լայնություն60,5 սանտիմետր
ժանրբնանկար
նյութստվարաթուղթ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Հայկական կերպարվեստում պլեներային գեղանկարչության վառ ներկայացուցիչ Գաբրիել Գյուրջյանը հին և նոր Երևանի քաղաքային բազմաթիվ բնապատկերների հեղինակ է։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի «Հին Երևանն իմ պատուհանից» կտավը նախաթամանյանական քաղաքի կենտրոնական՝ մասնավորապես Աբովյան (նախկինում՝ Աստաֆյան) փողոցում գտնվող իր արվեստանոցի պատուհանից բացվող տեսարանի մի փոքրիկ հատված է։ Հին Երևանին բնորոշ էին տափարակ կտուրներով, կավածեփ տները, այգիներով շրջապատված թաղամասերը։ Քաղաքի ցածրադիր միջնամասը գոտևորում են Նորքի, Կոնդի բարձունքները, ինչը պարզորոշ երևում է նաև պատկերում։ Բնանկարը հագեցած է Գյուրջյանին հատուկ գունային վառ գամմայով, սիրելի քաղաքի հանդեպ ջերմ զգացողությամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գյուրջյան Գաբրիել Միքայելի | Հին Երևանը իմ պատուհանից - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.