Գաբոր Վոնա (հունգ.՝ Vona Gábor, օգոստոսի 20, 1978(1978-08-20), Gyöngyös, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա), հունգարացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ, 2006 թվականից ի վեր «Լավագույն Հունգարիա» (Յոբբիկ) ազգայնական կուսակցության առաջնորդ, 2010 թվականի Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում վարչապետի պաշտոնի կուսակցական թեկնածու։

Գաբոր Վոնա
հունգ.՝ Vona Gábor
 
Կուսակցություն՝ Ֆիդես և Jobbik?
Կրթություն՝ Բուդապեշտի համալսարան (2002)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և history teacher
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 20, 1978(1978-08-20) (46 տարեկան)
Ծննդավայր Gyöngyös, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա
Քաղաքացիություն  Հունգարիա
Ի ծնե անուն հունգ.՝ Zázrivecz Gábor
 
Կայք՝ vonagabor.hu

Կենսագրություն

խմբագրել

Ծնունդով գյուղացիական ընտանիքից է, ինչից էլ ծագում է երկրի հանդեպ սերը և իր հակամունիստական հայացքները։

Ավարտել է Բուդապեշտի Լորանդ Էտվեշի անվան համալսարանը, որտեղ սովորել է պատմություն և հոգեբանություն։ 2003 թվականին մասնակցել է Լավագույն Հունգարիա (Յոբբիկ) կուսակցության ստեղծմանը, իսկ 2006 թվականին դարձել է կուսակցության նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Դավիթ Կովաչին։ 2007 թվականին Վոնան դարձել է «Հունգարական գվարդիա» ռազմականացված կազմակերպության ղեկավար[1]։

Վոնան 2010 թվականի խորհրդարանական ընտրություններում վարչապետի պաշտոնում իր կուսակցության թեկնածուն էր։ Նա նախընտրական հանրահավաքներից մեկում հայտարարել է․ «Այժմ կարող են վերջնական արմատական փոփոխություններ տեղի ունենալ[2]։ Մեկ կամ ավելի շուտ գրչի երկու հարվածով մենք կարող ենք վերջ դնել ամենաթողությանը, որը տեղի է ունեցել վերջին քսան տարիների ընթացքում»[3]։ Խորհրդարանի ներկայիս կազմում ղեկավարում է Յոբբիկ խմբակցությունը և մասնակցում է երեք հանձնաժողովների աշխատանքներին։ Խորհրդարանում «Գնչուական հանցավորության» դեմ պայքարի նպատակով գնչուների ծնելիության սահմանափակման և գնչու երեխաներին գիշերօթիկ դպրոցներ հարկադրաբար հանձնելու կոչ է անում[4]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի որդի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Маркус Зальцман. Венгерские правые экстремисты создают военизированную «гвардию» // World Socialist Web Site». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  2. В Венгрии действует двухступенчатая система выборов в парламент
  3. Ультраправая избирательная кампания // Венгрия. Взгляд изнутри
  4. «politics.hu: Jobbik leads protest against «Gypsy crime»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբոր Վոնա» հոդվածին։