Բաբկեն Արարքցյան

հայ քաղաքական գործիչ
(Վերահղված է Բ. Արարքցյանից)

Բաբկեն Գուրգենի Արարքցյան (սեպտեմբերի 16, 1944(1944-09-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2023(2023-12-12)), հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀ ԳԽ (1991-1995), ԱԺ (1995-1998) նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1972), դոցենտ (1977)։

Բաբկեն Գուրգենի Արարքցյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1944(1944-09-16)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 12, 2023(2023-12-12) (79 տարեկան)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
ԿուսակցությունՀՀՇ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետը (1966)։ 1977-1990 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում, 1986 թվականից՝ հաշվողական մաթեմատիկայի մեթոդների կիրառումը բնական գիտությունների ամբիոնի վարիչ։ Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի (1988, մայիս) և ՀՀՇ հիմնադիր-անդամ (1989 թվականի նոյեմբերից 2000 թվականի դեկտեմբերը՝ ՀՀՇ վարչության անդամ)։ 1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս Մոսկվայում պահվել նախնական կալանքի։ 1990 թվականի մայիսին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, օգոստոսին՝ ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախագահ։ 1998 թվականի փետրվարի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական խմբի հետ հրաժարական է տվել։ 1999 թվականից՝ Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի հիմնադիր-ղեկավար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 154.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
-
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ
Բաբկեն Արարքցյան

մայիսի 30, 1990 - հոկտեմբերի 26, 1991
Հաջորդող
Արա Սահակյան
Նախորդող
Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Բաբկեն Արարքցյան

հոկտեմբերի 26, 1991 - հուլիսի 22, 1995
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Բաբկեն Արարքցյան

հուլիսի 22, 1995 - փետրվարի 4, 1998
Հաջորդող
Խոսրով Հարությունյան