Բրունո Մեյջոր (անգլ.՝ Bruno Major, Հուլիսի 15, 1988, Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[2], բրիտանացի երգիչ, երգահան և կիթառահար։ Նրա դեբյուտային` «A Song for Every Moon» ստուդիական ալբոմը թողարկվել է 2017 թվականին։

Բրունո Մեյջոր
Ծնվել էհուլիսի 15, 1988 (35 տարեկան)
Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԺանրերR&B, փոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան, կիթառահար
ԳործիքներԿիթառ, դաշնամուր, վոկալ[1]
Գործունեություն2014-ներկա

Կարիերա խմբագրել

2014 թվականի հունվարի 21-ին թողարկել է իր չորս երգից բաղկացած մինի ալբոմը Virgin Records-ում[3][4]։ 2016 թվականի օգոստոսին Մեյջորը հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում, ամեն ամիսը մեկ երգ է գրելու, ձայնագրելու և թողարկելու, որի արդյունքում, 2017 թվականի նոյեմբերի 3-ին թողարկվել է 12 երգերից բաղկացած «A Song for Every Moon» R&B ալբոմը[2][5]։

2017 թվականի նոյեմբերին մեկնել է The Trio Tour շրջագայության` ԱՄՆ-ի և Եվրոպայի վեց քաղաքներում[4]։ 2018 թվականին մեկնել է շրջագայության Հյուսիսային Ամերիկայում, որից հետո հաջորդել են Սեմ Սմիթի բրիտանական արենայի շրջագայության բացումը, շրջագայություններ Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում[5][6][7]։ 2018 թվականի փետրվարի 22-ին հայտնվել է «Ուշ երեկոյան շոու Ջեյմս Քորդենի հետ» շոուում և կատարել է իր` «Easily» երգը[2][5]։ 2018 թվականի հունիսին ելույթ է ունեցել իր առաջին փառատոնի` Bonnaroo Music Festival-ի ժամանակ[5]։ Սեպտեմբերին և հոկտեմբերին առաջին անգամ մեկնել է շրջագայության Ասիայում։

Անձնական կյանք խմբագրել

Մեյջորը ծագումով Նորթհեմփթոն քաղաքից է[6]։ Նա տեղափոխվել է Լոնդոն 2011 թվականին[1]։ Ջազ երաժիշտը սկսել է իր կարիերան 16 տարեկան հասակում, որպես սեսիոն կիթառահար[7][8]։ Նրա եղբայրը` Դոտ Մեյջորը Լոնդոն Գրեմմեր ինդի փոփ խմբի անդամն է[1]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Live (մինի ալբոմ, 2014)
  • A Song for Every Moon (2017)

Որպես համագործակցող արտիստ խմբագրել

  • «Shelterby»` Մ. Ջ. Քոուլը Բրունո Մեյջորի մասնակցությամբ (2017)

Հեղինակած կամ պրոդյուսերավորած երգեր խմբագրել

Տարեթիվ Արտիստ Ալբոմ Երգ Կատարած
աշխատանք
2016 Լիվ Դոուսոն Tapestry Հեղինակ, պրոդյուսեր
Open Your Eyes Still Հեղինակ, պրոդյուսեր
Open Your Eyes Հեղինակ
SG Lewis Yours Yours Հեղինակ
Holding Back Հեղինակ
Gone Հեղինակ
2017 Ջեք Վալիեր Rebekah Good for You Հեղինակ, պրոդյուսեր
The Boy You Knew Հեղինակ, պրոդյուսեր
SG Lewis Times We Had Հեղինակ
Սարա Քլոուս Caught Up Perfect After All Հեղինակ, պրոդյուսեր
XamVolo Old Soul Հեղինակ, պրոդյուսեր
Լիվ Դոուսոն Somewhere Good Հեղինակ, պրոդյուսեր
Էլայզա Դուլիթլ Alone & Unafraid Հեղինակ, պրոդյուսեր
Թոմ Չափլին Twelve Tales of Christmas Say Goodbye Հեղինակ
2018 Aquilo ii The Road Less Wandered Հեղինակ
SG Lewis Dark Dreaming Հեղինակ
2019 Մ. Ջ. Քոուլ Waking Up Mercy Հեղինակ
Serotonin Հեղինակ
SG Lewis Dawn Rest Հեղինակ
Թորի Քելլի Inspired By True Events Sorry Would Go a Long Way Հեղինակ
Before the Dawn Հեղինակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Taylor, Trey (2018 թ․ մարտի 19). «BRUNO MAJOR'S MUSIC IS DESIGNED TO MAKE YOU CRY». Interview Magazine. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 Feldberg, Isaac (2018 թ․ մարտի 1). «Bruno Major aims for the stars». Boston Globe. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Oswald, Angelica (2014 թ․ փետրվարի 21). «Bruno Major: The next big thing». Cliche Magazine. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 «Bruno Major on How He Found Success as an Independent Artist». awal.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Machin, Jennifer (2018 թ․ մարտի 20). «Meet Bruno Major, British R&B Singer-Songwriter & Sam Smith Tourmate». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. 6,0 6,1 O'Connor, Roisin (2018 թ․ մարտի 21). «Bruno Major shares stunning video for 'Places We Won't Walk' with footage from Jan Van Ijken short film». The Independent. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. 7,0 7,1 Wood, James (2018 թ․ ապրիլի 18). «Guitarist Bruno Major Talks Songwriting, Touring with Sam Smith». Guitar World. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «BRUNO MAJOR & THE PERFECT IMPERFECTIONS (INTERVIEW)». Urban Soul. 2016 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել