Բրոնտե Քեմփբել (անգլ.՝ Bronte Campbell, մայիսի 14, 1994(1994-05-14), Բլանտայր, Մալավի), ավստրալիացի լողորդուհի[2], օլիմպիական երկակի չեմպիոն (2016, 2020), աշխարհի հնգակի չեմպիոն, Համագործակցության խաղերի հնգակի հաղթող։ Մասնագիտացել է 50 և 100 մետր մրցատարածության վրա ազատ ոճի լողում[2]։

Բրոնտե Քեմփբել
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Bronte Lynn Campbell[1]
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 14, 1994(1994-05-14) (29 տարեկան)
Ծննդավայր՝Բլանտայր, Մալավի
Ակումբ՝London Roar?
179 սանտիմետր
Քաշ՝58 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Բրոնտե Քեմփբելը ծնվել է 1994 թվականի մայիսի 14-ին Բլանտայրում (Մալավի)։ Նա հարավաֆրիկացիներ Էրիկ (հաշվապահ) և Ջեննի (բուժքույր) Քեմփբելների հինգ երեխաներից երկրորդն է։ Նա ունի ավագ քույր՝ Քեյթը, երկու կրտսեր քույրեր՝ Ջեսիկա, Էբիգեյլ և կրտսեր եղբայր՝ Հեմիշը։ Հեմիշը ծանր մանկական ուղեղային կաթված ունի և շուրջօրյա խնամքի կարիք ունի[3]։ Նա ծնվել է Բրոնտեի ծննդյան օրը և նրանից փոքր է չորս տարով[4]։ Ջենին նախկինում զբաղվել է սինխրոն լողում և սովորեցրել է լողալ իր չորս դուստրերին[5]։ 2001 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ էլ քրոջ հետ սկսել է լողով զբաղվել նույն մարզչի մոտ[6]։

Քեյթը նույնպես մրցումային լողորդ է և ժամանակին աշխարհի ռեկորդները սահմանել ինչպես կարճ, այնպես էլ 100 մետր ազատ ոճով լողում։ Բրոնտեն և Քեյթը 1972 թվականի Օլիմպիական խաղերից ի վեր նույն օլիմպիական թիմի կազմում հանդես եկած առաջին ավստրալիացի քույրերն են և առաջին ավստրալիացի քույրերը, որոնք երբևէ մասնակցել են Օլիմպիական խաղերի լողի միևնույն մրցմանը[7][8]։ 2015 թվականին նրանք դարձել են պատմության մեջ առաջին հարազատ քույրերը, որոնք հայտնվել են աշխարհի անհատական առաջնությունների նույն պատվո հարթակի վրա, երբ Բրոնտեն ստացել է ոսկե, իսկ Քեյթը՝ բրոնզե մեդալ 100 մետր մրցատարաությունում)[9]։

Բրոնտե Քեմփբելը սովորել է Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանում[10][11]։

Քեմփբելն այցելում է Բրիսբենի տեղական բապտիստական եկեղեցի[12]։

Բրոնտե Քեմփբելը նաև բանաստեղծուհի է, գրում է բանաստեղծություններ և մրցումներից առաջ կարդում է դրանք լողի թիմի համար՝ նրանց ոգևորելու համար[13][14]։

Կարիերա խմբագրել

2009 թվականին Բրոնտե Քեմփբելը հաղթել է Ավստրալիայի պատանեկան օլիմպիական փառատոնում 50 մետր ազատ ոճում, 2011 թվականին Լիմայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

2012 թվականին ընդգրկվել է Ավստրալիայի ազգային հավաքականում Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, արդյունքում 50 մետր ազատ ոճում գրավել է 10-րդ ամփոփիչ տեղը[15]։

2013 թվականին Ավստրալիայի առաջնությունում 50 և 100 մետր ազատ ոճում նվաճել է արծաթե մեդալ՝ այդպիսով ընդգրկվելով ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու 2013 թվականի աշխարհի առաջնությանը Բարսելոնայում, որտեղ ազգային հավաքականի կազմում 4×100 մետր փոխանցումալողում դարձել է արծաթե մեդալակիր[16]։

2015 թվականին Կազանում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի եռակի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալներ 50 մ[17] և 100 մ[18][19] ազատ ոճում, ինչպես նաև 4×100 մետր ազատ ոճի փոխանցումալողում[20]։ Մրցումային վերջին օրը 4×100 մետր համակցված փոխանցումալողում նվաճել է բրոնզե մեդալ[21]։

2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Քեմփբելը ներկայացրել է Ավստրալիան 50 մ և 100 մ ազատ ոճով լողում, ինչպես նաև 4×100 մ ազատ ոճում (որում նրանք գրավել են առաջին տեղը և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ)[22]։ Չնայած այն հանգամանքին, որ Քեմփբելը եղել է աշխարհի գործող չեմպիոն 50 և 100 մ ազատ ոճում, նա որևէ մեդալ չի նվաճել այդ մրցաշարերում։

2019 թվականին Գոլդ Քոստում անցկացված Համագործակցության խաղերում նվաճել է ոսկե մեդալ 4x100 մ ազատ ոճում, արծաթե մեդալ 50 մ ազատ ոճում և ոսկե մեդալներ 100 մ ազատ ոճում ու 4x100 մ փոխանցումալողում[23]։

Բրոնտե Քեմբելը նկարահանվել է «Գլուխ ջրի վրա» (անգլ.՝ «Head Above Water») վավերագրական ֆիլմում, որը նվիրված է ավստրալիացի չորս լողորդների՝ Իան Տորպին Քայլ Չալմերսին, Քոդի Սիմփսոնին և իրեն՝ Բրոնտե Քեմփբելին[24]։

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում Բրոնտե Քեմփբելը արժանացել է ոսկե մեդալի կանանց 4x100 մ ազատ ոճով փոխանցումալողում և բրոնզե մեդալի 4x100 խառը համակցված փոխանցումալողում[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Australian Honours Search Facility
  2. 2,0 2,1 «Bronte Campbell». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Sister act set to rock Glasgow pool». Fox Sports (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  4. «Subscribe | heraldsun». www.heraldsun.com.au. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Sport on Saturdays: Meet Cate Campbell, Olympic swimmer». Mamamia (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  6. Cookies must be enabled. | The Australian
  7. «Bronte Campbell». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «Campbell Sisters to swim in London». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  9. Bronte Campbell succeeds big sister Cate as world 100m freestyle champion
  10. «QUT News & Events Wrap». QUT. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «Double trouble: Swim sisters». 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  12. «Sibling rivals in the pool». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  13. «Aussie swimmers the Campbell sisters doing it for themselves». Women's Health. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  14. «Bronte Campbell - the Poet Uncaged - Sportette». Sportette (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  15. Women's 50m Freestyle: Heats Արխիվացված 22 Օգոստոս 2012 Wayback Machine, London2012.com
  16. «Final results of Women's 4 × 100 metre freestyle relay at the 2013 World Aquatics Championships» (pdf). Omega Timing. 2013 թ․ հուլիսի 28. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  17. Бронте Кэмпбелл завоевала золото в плавании на 50 метров кролем на ЧМ в Казани | Казань 2015 на «Р-Спорте»
  18. Bronte Campbell edges sister Cate for women’s 100m freestyle final at swimming championships — ABC News (Australian Broadcasting Corporation)
  19. «Бронте Кэмпбелл стала чемпионкой мира на дистанции 100 м вольным стилем. FINA-2015 — Плавание. СПОРТ-ЭКСПРЕСС». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  20. Спорт-Экспресс
  21. «Final Finale 16th FINA World Championships Kazan (RUS) July 24 — August 9, 2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  22. «2016 Australian Olympic Swimming Team selected». Australian Olympic Committee. 2016 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  23. «Swimming | Athlete Profile: Bronte CAMPBELL - Gold Coast 2018 Commonwealth Games». results.gc2018.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  24. MacDonald, Lynnaire (2021 թ․ հունիսի 8). «Head Above Water (Amazon Studios) Review». STG (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  25. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնտե Քեմփբել» հոդվածին։