Բրյուսելցիներ (ֆր.՝ les Bruxellois, հոլ.՝ Brusselaars կամ Brusselaren), առավելապես ֆրանսախոս բնիկներ կամ Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքների բնակիչներ։ Բնակվում են ինչպես մայրաքաղաքում (շուրջ 0.6 մլն մարդ կամ բնակչության 60%-ը), այնպես էլ Բրյուսելի ագլոմերացիայում (ծայրամաս), որտեղ շատերը տեղափոխվել են ենթաուրբանիզացիայի գործընթացի ընթացքում։ Բնիկ բրյուսելցիներից բացի քաղաքում բնակվում են վաղ և ուշ ալիքի զգալի թվով ներգաղթյալներ (0.3 մլն), ինչպես նաև միջազգային ուսանողներ և վտարանդիներ (մոտ 0,1 մլն)։

Բրյուսելի տեղադրությունը Բելգիայի քարտեզի վրա

Ինքնություն խմբագրել

Բրյուսելցիները համեմատաբար երիտասարդ ազգագրական խումբ են, ձևավորվել են 1830 թվականի հեղափոխությունից հետո ունիտար Բելգիայում։ Ժամանակակից բրյուսելցիները մեծ մասամբ ֆրանսախոս են, որը բացատրվում է մայրաքաղաքի աստիճանաբար գալլացմամբ։ Նրանց կազմում էին ընդգրկվել տեղի գերմանախոս ֆլամանդացիները (ֆրանս-նիդերլանադական երկլեզուները և խառն ընտանիքների անդամները[1]), Ռուսաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից և այլ եվրոպական երկրներից եկած ներգաղթյալներ, այստեղ աշխատանք որոնող վալոն գյուղացիներ և բանվորներ (20-րդ դարի առաջին կեսի հյուսիսեվրոպացի ներգաղթյալներ՝ իտալացիներ, իսպանացիներ, պորտուգալացիներ), նախկին ֆրանսախոս գաղութների (Կոնգո, Մարոկկո, Ալժիր) և Եվրոպական Միության նոր անդամ-պետությունների (Ռումինիա, Լեհաստան և այլն) ուշ ժամանակաշրջանի ներգաղթյալներ։ Բրյուսելցիները ձևավորվել են բարձր-ուրբանիզացված մայրաքաղաքային միջավայրում (որը որպես լինգվա ֆրանկա ընտրել էր ֆրանսերենը) տարրասեռ տարրերի սինթեզի արդյունքում։

Նրանց մշակույթը, ինքնությունը և աշխարհայացքը տարբերվում է ֆրանսախոս վալոնների հայացքներից։ 20-րդ դարի երկրորդ կեսին բրյուսելցիների ինքնագիտակցությունն է՛լ ավելի հեռացավ վալոնների ինքնագիտակցությունից այն պատճառով, որ Բրյուսելը դարձավ դաշնային թագավորության երեք սուբյեկտներից մեկը, և բացի այդ, լեզվական սահմանների անցկացումից հետո, դե-յուրե դարձավ լեզվական կղզյակ, չնայած՝ դե-ֆակտո այդպիսին չէ։

Այնուամենայնիվ, վալոնների և բրյուսելցիների քաղաքական հակումները Բելգիայի փլուզման դեպքում Բրյուսելի և Վալոնիայի ապագայի վերաբերյալ էապես տարբերվում են[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել