Հիդրոնիում, հիդրոնիումի իոն, հիդրօքսոնիումի իոն, ջրային լուծույթում ջրածնի հիդրատացված իոնը՝ H3O+։ Լուծույթում ջրածնի ազատ իոնը (այսինքն, ջրածնի ատոմի միջուկը՝ պրոտոնը) կապվում է ջրի մոլեկուլների հետ՝ առաջացնելով, գլխավորապես հիդրոնիում՝ H++H2Օ=H3Օ+։ Պրոտոնի աննշան չափի (10-13 սմ, մնացած իոնների շառավիղները 10-8 սմ կարգի են) պատճառով այն ստեղծում է էլեկտրական ուժեղ դաշտ, որի ազդեցությամբ ջրի մոլեկուլի թթվածնի ազատ էլեկտրոնային զույգի և պրոտոնի միջև առաջանում է կովալենտ կապ։ Հիդրոնիումի առաջացումը նման է ամոնիումի իոնի առաջացմանը (տես նաև Ազոտ)։ Բյուրեղներում H3Օ+ իոնը կոչվում է օքսոնիում։ Պարզված է, որ ջրի մոլեկուլների ասոցման պատճառով հիդրոնիում կապվում է մեծ քանակությամբ ջրի հետ։ Այդ դեպքում ստացված հիդրոնիումի հիդրատացված իոններն արտահայտում են H5O2+, H7O3+, H9O4+ բանաձևերով։
Հիդրոնիում |
---|
 |
Քիմիական բանաձև | H₃O⁺ |
---|
Մոլային զանգված | 3,2E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Քիմիական հատկություններ |
---|
pKa | 0 ± 0,01[2] |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 13968-08-6 |
---|
PubChem | 123332 |
---|
SMILES | [OH3+] |
---|
ChEBI | 109935 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |