Բրեդլի Բյուքեր
Բրեդլի Բյուքեր (անգլ.՝ Bradley Buecker,) ամերիկացի հեռուստատեսային և կինոռեժիսոր, պրոդյուսեր և խմբագիր է։ Նա հայտնի է իր աշխատանքով Ռայան Մերֆիի և Բրեդ Ֆելչաքի հետ Glee և Ամերիկյան սարսափ պատմություն հեռուստասերիալներում։
Բրեդլի Բյուքեր | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, մոնտաժող և հեռուստառեժիսոր |
Կարիերա
խմբագրելԺամանցային հաղորդումների մեջ Բյուքերին վստահված առաջին աշխատանքը եղել է «Հոլիվուդը հիշում է Դասթին Հոֆմանին» հեռուստատեսային վավերագրական ֆիլմի խմբագիրումը։ 2002-ին նա աշխատել է որպես խմբագիր ABCի ռեալիթի սերիալ «Բակալավր»-ում։
2005 թվականին նա աշխատանքի է ընդունվել որպես խմբագիր FX «Մարմնի մասեր » հեռուստասերիալում, որտեղ նա առաջին անգամ աշխատել է Մերֆիի և Ֆելչաքի համար[1]։
Նա շարունակեց խմբագրել Glee-ի առաջին դրվագը Մերֆիի, Ֆալչաքի և Յան Բրենանի համար և դարձավ հիմնական խմբագիրը սերիալի ամբողջ ընթացքում։ Դրա թողարկման ժամանակ Բյուքերը ղեկավարեց իր հեռուստատեսային առաջին սերիան՝ «Երբեք չեն համբուրվել» վերնագրով։ Նա եղել է որպես գործադիր պրոդյուսեր և գլխավոր ռեժիսոր սերիալի վերջին եթերաշրջանում ՝ ղեկավարելով սերիալի եզրափակումը։
Բյուքերը ներգրավված էր Ֆելչաքի և Մերֆիի Ամերիկյան սարսափ պատմության մշակման մեջ։ Նա հանդիսացել է որպես առաջին էպիզոդի խմբագիր, ինչպես նաև գործադիր պրոդյուսեր անթոլոգիայի առաջին եթերաշրջանի՝ «Մարդասպան տան» ժամանակ։ Նա ղեկավարեց սերիալի առաջին եթերաշրջանի եզրափակիչ սերիան՝ «Հետծնունդ» վերնագրով։ Հոգեբուժարանի երկրորդ սերիայի մեկնարկից հետո Բյուքերը դարձավ գործադիր պրոդյուսեր, ինչպես նաև զբաղեցրեց «Բարի Գալուստ Բրայերքլիֆ» սերիայի ռեժիսորի դերը։
Նա նկարահանել է Բրենանի, Մերֆիի և Ֆելչաքի Fox հեռուստաալիքով հեռաչձակվող «Ճիչերի թագուհիները» սերիալի 4-րդ և 12-րդ սերիայի 2-րդ դրվագները։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր
խմբագրելՏարիթիվ | Անվանում | Օրիգինալ անվանում |
---|---|---|
2012 | Տղա Բիլլին | Billy Boy |
Սերիալներ
խմբագրելԱնվանում | Օրիգինալ անվանում | Նշումներ |
---|---|---|
Glee | Glee | 2-րդ եթերաշրջան 3-րդ եթերաշրջան 4-րդ եթերաշրջան 5-րդ եթերաշրջան 6-րդ եթերաշրջաններ |
Փրկվածի զղջումը | Survivor's Remorse | Առաջին եթերաշրջան |
Նոր նորմա | The New Normal | Առաջին եթերաշրջան |
Ամերիկյան սարսափ պատմություն | American Horror Story | Մարդասպան տունը Հոգեբուժարան Կախարդների գիշերաժողով Հյուրանոց[2] Ռոանոկ[3] Պաշտամունք Ապոկալիպսիս 1984 |
[[Ճիչերի թագուհիները] | Scream Queens | 1 եթերաշրջան 2-րդ եթերաշրջան |
9-1-1 | 9-1-1 | 1 եթերաշրջան 2-րդ եթերաշրջան 3-րդ եթերաշրջան 5-րդ եթերաշրջան 6-րդ եթերաշրջան |
9-1-1 Միայնակ աստղ | 9-1-1: Lone Star | 1 եթերաշրջան 2-րդ եթերաշրջան 3-րդ եթերաշրջան 4-րդ եթերաշրջան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bradley Buecker». TV.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Episode Title: (#502) "Chutes and Ladders"». The Futon Critic. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «(#610) "Chapter 10"» (Press release). The Futon Critic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.