Բրաուն շրջան (Տեխաս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաուն շրջան (այլ կիրառումներ)
Բրաուն շրջան (անգլ.՝ Brown County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 38 379 մարդ[1], իսկ 2010 թվականին՝ 38 106 մարդ։ Շրջկենտրոնն է Բրաունվուդ բնակավայրը[2]։
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Բրաունվուդ |
Բնակչություն (2010) | 38.106 |
Խտություն | 15 |
Տարածք | 2.445 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1856 թ. թ. |
Սահմանակցում է | Քալահան շրջան, Միլս շրջան, Սան Սաբա շրջան, Իստլենդ շրջան, Քոմանչի շրջան, Մակ-Քալոխ շրջան և Քոլմեն շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Henry Stevenson Brown? |
browncountytx.org | |
Պատմություն
խմբագրելԲրաուն շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1856 թվականին[3]։ Շրջանն իր անվանումը ստացել է տեխասյան հեղափոխության Վելասկոյի ճակատամարտի հրամանատարներից մեկի՝ Հենրի Ստիվենսոն Բրաունի պատվին։
Աշխարհագրություն
խմբագրելԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Բրաուն շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2480 կմ², որից 2440 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 34 կմ²-ն կամ 1,3 %-ը՝ ջրային տարածքները[4]։
Հարևան շրջաններ
խմբագրել- Իստլենդ շրջան (հյուսիս)
- Քոմանչի շրջան (հյուսիս-արևելք)
- Միլս շրջան (հարավ-արևելք)
- Սան Սաբա շրջան (հարավ)
- Մակ-Քալոխ շրջան (հարավ-արևմուտք)
- Քոլմեն շրջան (արևմուտք)
- Քալահան շրջան (հյուսիս-արևմուտք)
Բնակչություն
խմբագրելԲնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 37 674 մարդ, իսկ 2010 թվականին՝ 38 106 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 15 մարդ/կմ²։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 87,35 %, աֆրոամերիկացիներ – 4,01 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,53 %, ասիացիներ – 0,37 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,01 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 6,07 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,66 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 15,38 %–ը (անկախ ռասայից)։
Տարիքային կազմը հետևյալն է՝ 25,80 % - 18 տարեկանից փոքր, 10,10 % - 18-24 տարեկան, 24,70 % - 25-44 տարեկան, 22,90 % - 45-64 տարեկան և 16,40 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 37 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 97,40 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 93,10 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
28 607 | 24 728 | 25 877 | 33 057 | 34 371 | 37 674 | 38 106 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Texas: Individual County Chronologies». Texas Atlas of Historical County Boundaries. The Newberry Library. 2008. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրաուն շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |