Բրազիլիայի բանկի մշակութային կենտրոն

Բրազիլիայի բանկի մշակութային կենտրոն (պորտ.՝ Centro Cultural Banco do Brasil, ԲԲՄԿ, CCBB), Banco do Brasilի հովանավորության ներքո գործող մշակութային կազմակերպություն Բրազիլիայում, կենտրոններ ունի Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա, Սան Պաուլո, Բելու Հորիզոնտի քաղաքներում։

Բրազիլիայի բանկի մշակութային կենտրոն
Տեսակմշակութային կենտրոն
Երկիր Բրազիլիա
ՏեղագրությունԲելու Օրիզոնտի, Ռիո դե Ժանեյրո և Սան Պաուլո
ՎայրՌիո դե Ժանեյրո
Կազմված էCentro Cultural Banco do Brasil (Rio de Janeiro)?, Centro Cultural Banco do Brasil?, Centro Cultural Banco do Brasil (Brasília)? և Centro Cultural Banco do Brasil?
Հիմնադրվել է1986
Կայքculturabancodobrasil.com.br

Պատմություն

խմբագրել

Բրազիլիայի բանկի մշակութային կենտրոնը գործունեությունն սկսել է 1986 թվականին։ Ռիո դե Ժանեյրոյում բացվել է 1989 թվականին, Բրազիլիայում՝ 2000 թվականին, Սան Պաուլոյում՝ 2001 թվականին և Բելու Հորիզոնտիում՝ 2013 թվականին[1]։ Ռիո դե Ժանեյրոյի, Բրազիլիայի, Սան Պաուլոյի կենտրոններն ընդգրկված են ամենաշատ այցելուներ ունեցող 100 թանգարանների ցանկում[2]։ 2013 թվականին 3 կենտրոնները միասին ունեցել են 4.4 միլիոն այցելու, 2034397 այցելու Ռիո դե Ժանեյրոյում, 1468818 այցելու Բրազիլիայում, 931639 այցելու Սան Պաուլոյում[2]։

ԲԲՄԿ ամենամեծ կենտրոնը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում՝ տեղավորված Ֆրանսիսկո Խոակին Բետենկորտ դա Սիլվայի արտ-դեկո ոճով նախագծած շենքում։ Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնին չափերով մոտ է Սան Պաուլոյի կենտրոնը, որը նույն ոճով նախագծել է Իպոլիտո Պույոլը։ Երեք կենտրոններից ամենափոքրը Բրազիլիայի մասնաճյուղն է, որը նախագծել է Ալբա Ռաբելո Կունհան։ Ե՛վ Ռիո դե Ժանեյրոյի, և՛ Սան Պաուլոյի մասնաճյուղերն ունեն թատրոն, կինոդահլիճ, բազմաֆունկցիոնալ պատկերասրահներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Centro Cultural Banco do Brasil Արխիվացված 2018-08-29 Wayback Machine, Guia da Semana, São Paulo, Brazil. (պորտուգալերեն)
  2. 2,0 2,1 Top 100 Art Museum Attendance, The Art Newspaper, 2014. Retrieved on 15 July 2014.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրազիլիայի բանկի մշակութային կենտրոն» հոդվածին։